Նա քայլեց քաղաքապետին վայել ասֆալտի վրայով: Մի քանի ամիս Իսահակյանի անվան գրադարանի առաջ, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ ընթացող ասֆալտի նորոգումը բանվորները հասցրել էին երեկ ավարտել: Քաղաքապետին տեսնելու էին եկել նաև գրադարանավարներ ծայրամասերից, իրենց «համեստ, բայց շնորհակալ» աշխատանքի մասին ելույթներ ունկնդրելու և պարգևատրումներ ստանալու:

Լավագույն պարգևատրումը՝ քաղաքապետի Ոսկե մեդալը, ստացավ Իսահակյանի անվան գրադարանի սպասարկման բաժնի գլխավոր գրադարանավար Անահիտ Վերդոյանը: Մի քանի հոգի էլ ծաղկեփնջեր ստացան Տարոնից, որից հետո տնօրեն Հասմիկ Կարապետյանը բարոյախրատական միտք ասաց. « Ձեզանից է կախված, թե ինչ պարգևներ դուք կստանաք»: Գրադարանավարները, որոնք ընդամենը 50 հազար դրամ աշխատավարձ են ստանում, երեկ հագել էին իրենց ամենալավ շորերը և ժպտում էին մի 200 հազարի: Հավանաբար, նրանց հրահանգված էր անընդհատ ժպտալ ի պատիվ քաղաքապետի, ինչը Հասմիկ Կարապետյանն այսպես մեկնաբանեց. «Մենք ուզեցանք, որ դուք տեսնեք այն ժպտադեմ աշխատակիցներին, որոնք այսօր աշխատում են հանրության հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել