Replik.am-ը գրում է․

Զարհուրելի դեպք է կատարվել Ավստրալիայում: Ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները մասնագիտությամբ խոհարար մի տղամարդ` Մարկուս Փիթեր Ֆոլկե անունով, սպանել է կնոջը և փորձել է եփել վերջինիս մարմնի մնացորդները: Ավելի ուշ պարզվել է, որ 28-ամյա ավատրալիացու զոհը Ինդոնեզիայից Ավստրալիա տեղափոխված 27-ամյա Մայանգ Փրասետիոն է, ով ավելի վաղ զբաղվել է մարմնավաճառությամբ, իսկ գումարն ուղարկել է իր հարազատներին: Բացահայտվել են զոհի կյանքի մի քանի այլ մանրամասներ. Պարզվել է, որ նա տրանսեքսուալ է:

Մարդասպանը հենց իրենց տանը փորձել է եփել կնոջ մարմինը, սակայն երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, նա փորձել է փախչել: Դա անել ավստրալիացու մոտ չի ստացվել, ավելի ուշ նա կտրել է իր կոկորդը: Մարդասպանի դին գտել են տան մոտ գտնվող աղբամանի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել