1-stephen-collins1in.am-ը գրում է․

Դերասան Սթիվեն Քոլինզը խոստովանել է, որ մանկապղծությամբ է զբաղվել, հաղորդում է TMZ-ը:

Քոլինզը, ով 2012-ին ամուսնալուծվել է կնոջից` դերասանուհի Ֆեյ Գրանթից, նրան պատմել է փոքրիկ աղջնակների նկատմամբ ոտնձգությունների մասին, որոնք տեղի են ունեցել դրանից մի քանի տարի առաջ: Երբ զույգը հոգեթերապևտի մոտ է գնացել, Գրանթը խնդրել է Քոլինզին մանրամասն պատմել այդ մասին և գաղտնի ձայնագրել:

Քոլինզի զոհերի թվում է նաև իր կնոջ 11-ամյա բարեկամուհին, որի նկատմամբ դերասանը ոտնձգություն է կատարել մի քանի անգամ` 2-3 տարվա ընթացքում:

Նյու Յորքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ստուգում է ձայնագրությունների իսկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել