Blogbox.am-ը գրում է․

Մարդու գիտակցությունն ուղեղի մահից հետո կարող է մի քանի րոպե գործել: Այս կարծիքին են բրիտանացի գիտնականները: Նրանք 4 տարի շարունակ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրիայի 15 հիվանդանոցներում ուսումնասիրել են 2.000 մարդու տվյալներ, որոնց մոտ բժիշկները սրտի աշխատանքի դադար են արձանագրել: Այդ մարդկանց 40 տոկոսը սրտի աշխատանքի դադարի եւ դրա վերականգնման միջեւ «գիտակցական» շրջան են նկարագրել:

«Մեր ուսումնասիրած դեպքերից մեկում գիտակցությունը, կարծես, շարունակել է գործել առնվազն 3 րոպե, չնայած սովորաբար սրտի աշխատանքի դադարից 20-30 վայրկյան անց ուղեղն անջատվում է»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից Սեմ Պարնիան:

Գիտնականների խոսքով՝ շատերը, հնարավոր է, նման զգացողությունը հալյուցինացիա կամ պատրանք են համարում, սակայն հիվանդները, ասես, «իսկապես նշել են իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել»:

Գիտնականների կարծիքով՝ որոշ ժամանակ անց հետագա ուսումնասիրությունները կօգնեն հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում մարդու գիտակցության հետ մահից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել