«ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը շարունակում է հեռուստամարաթոնը, որի արդյունքում հավաքված գումարը նախատեսված է Գյուրիում «ԹՈՒՄՈ» կենտրոնի կառուցմանը: Քիչ առաջ ՀՀ նախագահը այցելելով «Շանթ» հեռուստաընկերություն, ողջունեց այս նախաձեռնությունը եւ հայտարարեց, որ կենտորնի տարածքի հարցը լուծված է, ինքը կտրամադրի հարմար տարածք, եւ, նաեւ դա կլինի երկրի նախագահի մասնակցությունը մարաթոնին:
Կոչեր անել չեմ սիրում, բայց առաջարկում եմ մեր հայրենակիցներին երկրի ներսում եւ երկրից դուրս, ակտիվորեն մասնակցել մարաթոնին, Գյումրին միայն կշահի, գյումրեցի երեխաները ավելի կփայլեն, եթե հնարավորություն ունենան կրթվել «ԹՈՒՄՈ» կենտրոնում: Գյումրին վերջապես նաեւ այս կարգի նախաձեռնությունների եւ ծրագրերի շնորհիվ պետք է թոթափի աղետի գոտի արտահայտությունը, Գյումրին կարող է եւ պետք է դառնա նոր տեխնոլոգիաների, նոր ժամանակների եւ նոր մտածողության քաղաք:
Հետաքրքրասերների համար ասեմ, որ ինքս մարաթոնին մասնակցել եմ հեռախոսային մի խումբ SMS-ների միջոցով......
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/margarit.yesayan/posts/780515022010763?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել