1in.am-ը գրում է․

Մարդկանց մեծ մասը ամենասովորական, անհետաքրքիր աշխատանք է կատարում: Ինչ-որ մեկն աշխատում է սուպերմարկետում կամ բարում, ինչ-որ մեկը գրասենյակում՝ 9:00-ից մինչև 18:00-ն: Սակայն այս խելագար աշխարհում նրանց համար, որոնք ցանկանում են ինչ-որ նոր բան, կան ոչ այնքան սովորական պաշտոններ, գրում է vestifinance.ru-ն:

Այդուհանդերձ, գումար վաստակելու որոշ եղանակներ թեև օրինական են, սակայն շատերին թվում են կասկածելի ու անբարոյական:

Եվ այսպես, ներկայացնենք գումար վաստակելու 10 ամենատարօրինակ եղանակները:

10. Մազեր վաճառել

Այսօր մազերի աճեցումը տարածված է՝ ինչպես երբեք: Մազեր գնում են ամերիկյան ընկերությունները, սակայն նման առևտուրը հիմնականում կապված է աղքատության հետ: Կանայք ստիպված են մազեր աճեցնել դրանք վաճառելու նպատակով:

9. Մարզաշապիկ կրելը

2005թ. Ջեյսոն Սեդլերը որոշեց, որ ընկերությունները իրեն պետք է վճարեն այն բանի դիմաց, որ կրի նրանց լոգոտիպերով շապիկները: Նա նաև կարող էր պատմել ընկերությունների մասին իր շրջապատին, մինչ կրում է այդ շապիկը: Նրա գաղափարը պայթեցրեց բիզնեսը: Ընկերություններին շատ դուր եկավ նրա գաղափարը, և հիմա նա վաստակում է տարեկան 500 հազար դոլար:

8. Համակարգչային խաղեր խաղալը

Այսօր խաղային ինդուստրիան ամենահետաքրքիրներից ու շահութաբերներից է տեխնոլոգիայի աշխարհում: Հարյուրավոր երկրպագուներ երազում են դառնալ «պրոֆեսիոնալ գեյմերի» մակարդակին, որպեսզի հրավիրվեն միջազգային մրցումների: Ամենահայտնի մրցություններից մեկի՝ The International-ի մրցանակային հիմնադրամը 10 մլն դոլար է:

7. Բժիշկ էֆթանազիայի կլինիկայում

Անկասկած, սա աշխարհում ամենազզվելի պաշտոններից է: Մարդիկ, որոնք ցանկանում են մահանալ, գալիս են այդ կլինիկա՝ ստանալու մահացու ներարկումը: Էֆթանազիա իրականացնող կլինիկաներից ամենահայտնին՝ Dignitas-ը, գտնվում է Շվեյցարիայում: Այն օգնել է մահանալ ավելի քան 1000 մարդու:

6. Մարդկանց հրողներ

Ճապոնիայի խոշոր քաղաքները չափազանց գերբնակեցված են, ինչը առավել ակնհայտ է դառնում առավոտյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքի են գնում: Ճապոնիայում մարդկանց են վարձում, որ աշխատանքի շտապողներին հրեն վագոնները՝ հնարավորինս շատ տեղավորելու համար:

5. Պրոֆեսիոնալ լաց լինողներ

Այս մասնագիտությունը շատ տարածված է Աֆրիկայում, որտեղ պրոֆեսիոնալ լաց լինողները երկար ժամանակ եղել են մշակույթի մաս:

4. Հող վաճառող

Իռլանդացի Պատ Բերկը մտածում էր ԱՄՆ-ում բնակվող իր հայրենակից ներգաղթյալների ժառանգների մասին ու …որոշեց վաճառել իռլանդական հող, որը շաղ կտային մահացածների գերեզմաններ վրա: Նա 15 դոլարով վաճառում էր հողով տուփեր: Արդյունքում՝ դրա վաճառքը գերազանցեց 1 մլն դոլարը:

3. Պրոֆեսիոանալ քնող

Մարդիկ, որոնք թեստավորում են մահճակալներն ու ներքնակները: Կան մարդիկ, որոնց վարձում են այդ մահճակալներին քնելու համար:

2. Ուտել

Դժվար է հավատալ, որ ճարպակալումը կարող է դառնալ գումար վաստակելու միջոց: Դա վերաբերում է համեմատաբար ոչ մեծ թվով կանանց, որոնք կարիերա են արել սննդի միջոցով: Մասնավորապես որոշ մարդիկ սիրում են նայել, թե ինչպես են ուտում գերերը:

1. Կուսությունը վաճառելը

Սա օրինական ճանապարհով գումար վաստակելու ամենակասկածելի եղանակն է: Վերջերս այն դարձավ գումար վաստակելու ամենասովորական եղանակը: Ամենահայտնի դեպքը 21-ամյա բրազիլուհի Կատարինա Միլյորնինին է, որն իր կուսությունը վաճառեց 700 հազար դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել