Մի քիչ բարկանում եմ: Ես Արմեն Ջիգարխանյանի բազմաթիվ հարցազրույցներ եմ լսել ու միշտ մեծ հաճույքով: Մարդը ձևեր չի թափում, ճիշտն է ասում: Այո, Բաքուն մշակույթի քաղաք է: Միթե՞ դա սուտ է: Ալիևը նրան տուն է տվել, մարդը չի մոռանում, չի ուրանում: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ ։ Իր հարցազրուցներից մեկում շատ մանրամասն ներկայացրեց հայ-ազերիական թշնամանքի վնասները երկու երկրների համար էլ: Դա՞ էլ է սուտ։ Մարդը առանձնակի պատճառ չի տեսնում հայ լինելու համար հպարտանալու: Դա՞ էլ է սուտ։ Մարդն ափսոսում է, որ թշնամանքի մեջ ենք ապրում: Դա՞ էլ ոչ մի իմաստ չունի։ Էս ազգովի ուռա՞ծ եք ։ Թացը չորից չե՞ք տարբերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել