Երևանում ամռանն ահավոր շոգ է։ Ես կասեի՝ անտանելի շոգ։ Նամանավանդ, երբ երկար տարիներ ապրել ես անհամեմատ ավելի մեղմ կլիմա ունեցող Մոսկվայում։ Խաբած չեմ լինի, եթե ասեմ, որ Երևանյան շոգը ինձ համար շոկ էր: Պարզապես անհնար էր ողջ մնալ այդ արևի տակ։ Փառք Աստծո, Երևանը բավականին առաջադիմել էր այս տարիներին ու ես հանգիստ մի քանի հատ սպորտային կենտրոններ գտա՝ լավ լողավազաններով։ Ու հենց այդ լողավազններում էլ ակամա հայտնվեցի նոր սեքսուալ արկածի կիզակետում…
Առաջին անգամ այդ ակումբի լողավազան գանացի Երևանյան այցիս երկրորդ շաբաթվա ամենասկզբին։ Երևի ութերորդ, թե իներորդ օրն էր, որ Հայաստանում էի։ Միանգամից աչքս ծակեց այդ մարզական կենտրոնի առջև կայանված մեքենաների քանակն ու ճոխությունը։ Հետո էլ ասում են, թե Հայաստանը աղքատ երկիր է։ Տնաշեններ, տենց թիթիզ տեղերի կայանտեղիներին որ նայում էի, մոտս տպավորություն էր, թե Մոսկվայում եմ դեռ։ Չնայած, մեր հայերը ուրիշ են էլի, կարող են սոված սատկեն, բայց 500 դոլարանոց սմարթֆոն բռնեն, տոկոսի տակ ընկնեն, բայց նոր տարի անեն, գնան 60000-ոց ջիպ առնեն ու վրան գազ դնեն… Ցուցամոլությունը Հայաստանում աչք է ծակում։ Չնայած ինչո՞ւ մենակ Հայաստանում՝ Մոսկվայի հայերն էլ նենց ոչինչ հետ չեն մնում, ուղղակի Մոսկվայում դա այդքան աչքիդ չի զարնում, ինչքան Հայաստանում։
Հիմա էլ պարզվում ա Հայաստանում նոր թրենդ ա մտել՝ հարուստների կնանիք, աղջիկները ու սիրուհիները սկսել են սպորտզալեր ու բասսեյններ այցելել։ Սիրուհիների պարագայում երկակի իրավիճակ ա. այցելում են ինչպես նրանք, ովքեր հարուստ սիրեկան ունեն, այնպես էլ նրանք, ովքեր հարուստ սիրեկան են փնտրում։
Անձամբ ինձ ո՛չ առաջիններն էին հետաքրքրում, ո՛չ էլ երկրորդները, որովհետև ոչ նրանք, ոչ էլ նրանք բացառիկ երևույթ չեն, այն էլ՝ Մոսկվայում։ Որ ճիշտն ասեմ, այնպես էլ չէր, որ բասսեյն գնացել էի՝ սեքսուալ արկածներ փնտրելու, ուստի այնտեղ մեծամասնություն կազմող կիսաբավարարված զանգվածը ինձ հետաքրքիր չէր։
Առաջին այցս անցավ առանց «միջադեպերի», բայց երբ արդեն պատրաստվում էի դուրս գալ, աչքովս մի կին ընկավ՝ լոփափային ծղոտե գլխարգով, արևային ակնոցներով ու շատ ճաշակով լողազգեստով, որը գոտկատեղի մասում թաքնված էր եթերային կիսաթափանցող երկնագույն շալի հետևում։ Նա ինչ որ կոկտեյլ էր խմում՝ շեզլոնքին հարմար պառկած ու ընկղմված էր իր մտքերի մեջ։
Արևային ակնոցները թույլ չէին տալիս հետևել նրա հայացքին ու պավորություն էր, որ նա ֆիզիկապես այնտեղ է, իսկ հոգին ինչ որ այլ իրականությունում է սավառնում։ Միայն երբ ես դուրս եկա լողավազանից, աչքիս ծայրով նկատեցի, որ նա գեղեցիկ մատներով մի թեթև իջեցրեց ակնոցը ու ինձ նայեց, իսկ հետո էլի վերադարձավ իր նիրվանայի մեջ։ Դա ընդամենը մեկ ակնթարթ տևեց, բայց եթե դու գիտես կանանց ոչ վերբալ լեզուն՝ դա շատ խոստումնալից ազդանշան է… եթե իհարկե նա նայում էր ինձ, այլ ոչ թե իմ հետևում գտնվող ինչ որ այլ բանի…
Հաջորդ անգամ, երբ եկա լողավազան, արդեն մոռացելել էի նրա գոյության մասին, բայց իմ գալուց քիչ հետո նա կրկին հայտնվեց ու կրկին զբաղեցրեց իր շեզլոնգը ու սկսեց դանդաղ ըմպել իր կոկտեյլը։ Այս անգամ ես կարողացա ըստ արժանավույնս գնահատել նրա կազմվածքն ու դիմագծերը. միջնահասակ լինելուն ընդամենը մի քանի սանտիմետր պակասում, բնականից շագանակագույն մազեր՝ տեղ-տեղ դեղին ներկած, սպիտակ մաշկ, շատ գեղեցիկ ու համաչափ կազմվածք, վիրահատված, բայց շատ հաջող վիրահատված քիթ ու ռուսերեն ասած՝ миндалевидные глаза: Եթե անգամ ես նրա հետ չծանոթանայի ու մանրամասներ չիմանայի, ես առանց վարանելու կասեյի, որ նա 30-ն անց է ու ամուսնացած, կամ էլ ամուսնալուծված։ Բացատրեմ....
Իրականում, կանայք մենակ առաջին հայացքից են միանման իրենց վարքում։ Առավել ևս՝ գեղեցիկ կանայք։ Առավել ևս, եթե կին ասելով հասկանում ենք իգական սեռն՝ առհասարակ։ Породистая հասկացողություն կա ռուսերենում։ Հազար ներողություն եմ խնդրում կանանցից՝ այս բառը օգտագործելու համար ու գուցե ոչ այնքան կոռեկտ օրինակ բերեմ, բայց դա զուտ պատկերի լիարժեքության համար է պետք։
Գիտեք, породистый/ая եզրույթը կիրառում են կենդանիների մասին խոսելիս (նորից եմ ներողություն խնդրում) ու պառոդա ունեցող կենդանին միշտ ավելի լավն է լինում, քան խառնածինը։ Շների մոտ օրինակ, дворняга-ին ինչքան էլ ներկես, դզես-փչես, ինքը չի դառնա немецкая овчарка: Պառոդ ունեցող օվչառկեն որակապես տարբերվում ա ամեն ինչով՝ սկսած շարժուձևից, վերջացրած ուժով։
Կանանց մոտ էլ այդպես է ու նույն լողավազանում ես տեսա բազմաթիվ դվոռնյաժկեքի, որոնք ճիշտ է լավ ներկված էին, կարգի բերված էին ու նման էին պառոդոիստիի, բայց այդպիսին չէին։ Իսկ Լիլիթի (միայն օրեր անց ես իմացա նրա անունը) մոտ պառոդան աչք էր ծակում՝ հատկապես էդ դվոռնյաժկեքի մեջ…
Մի ուրիշ գրեթե աննկատ բան էլ կա, որ տարբերում է չամուսնացած/սիրեկան ունեցող կանանց՝ ամուսնացած ու ամուսնալուծված կանանցից։ Երկրորդ կատեգորիան (породистая-ները իհարկե) լրիվ ներդաշնակ է ինքն՝ իր հետ, հստակ գիտի ինքը ով է, ինչ է ուզում, ինչ է կարող ու ինչ չի կարող։ Իսկ չամուսնացածները, կամ էլ լավագունն դեպքում սիրուհի աշխատողները, անդադար տրանսֆորմացիաների մեջ են ու նրանց մոտ փոփոխական են ինչպես նրանց ցանկություններն ու մտածելակերպի առանձին կետերը, այնպես էլ տղամարդկանց առջև դրվող չափորոշիչները…
… Երկրորդ օրը շատ բան անել չէի կարա ու ճիշտն ասած այդ պահին չէի էլ կողմնորոշվում, ուզո՞ւմ եմ արդյոք ինչ որ բան անել, թե՞ ուղղակի ակնթարթային ինչ որ զգացողության հետ գործ ունեմ, գումարած ինքնաներշնչում, որ ինքը իբր հենց ինձ նայեց այն անգամ։ Ստուգել էր պետք…
Պետք է խոստովանեմ, որ այդ օրը շատ պիժոնություն արեցի։ Մի քնաի րոպեն մեկ ջուրն էի մտնում ու հնարավորինս էֆֆեկտով դուրս գալիս մեջից։ Հետո էդ մի ժամը գրեթե անդադար փորիս ու ձեռքերիս մկանները ձգած էի պահում, ինչը համաձայնվեք, այդքան էլ հեշտ ու հաճելի բան չէ, բայց կամ նա չէր նկատում դա, կամ էլ շատ հմտորեն կարողանում էր թաքցնել դա։ Ես արդեն սկսում էի նյարդայնանալ, որ 16 տարեկանի պես կապիկություններ եմ անում և այդ ամենը ապարդյուն, իսկ որ ամենաշատն էր նյարդայանցնում ինձ՝ ես այդ իմ կապիկություններից ավելի է մոտիվացվում…
Ամեն ինչ տեղի ունեցավ ինձ համար անսպասելի։ Երբ հերթական անգամ դուրս եկա լողավազանից ու պառկեցի իմ շեզլոնգին՝ արդեն մտածելով, որ մի երկու անգամ էլ կփորձեմ ու վերջ, մեկ էլ հանկարց տեսա, որ նա ուղիղ ինձ է նայում՝ մի քիչ իջեցրած ակնոցներով ու երբ մեր հայացքները հատվեցին, նա չփորձեց անգամ փախցնել իր աչքերը կամ ձևացնել, որ ինձ չի նայում։ Պարզապես բերանի մի անկյունով խորամանկ ժպտաց, հետո մի կողմ դրեց բաժակը, դանդաղ ու աննկարագրելի կանացի վեր կացավ, ու հեռացավ։
Վտանգավոր կին էր։ Վտանգավոր այն առումով, որ նմաններին չես կարող մանիպուլացնել։ Նմաններին չես կարող խաբել։ Նմաններին չես կարող սիրահարվեցնել քեզ։ Կանանց այս տեսակը նման է մեծ կատուներին, որոնք սիրում են խաղալ ինչպես սովորական կատուները, բայց կարող են հոշոտել ցանկացածին, ում դեմ լարված են ու միևնույն ժամանակ, կարող են թույլ տալ խաղալ իրենց հետ նրանց, ում հավանում են։ Սակայն նրանք երբեք, լսո՞ւմ եք, ԵՐԲԵՔ չեն հնազանդվում վերջնականապես ու չեն ենթարկվում վերջանականապես ու վայրի ազատության մասնիկը նրանց մեջ միշտ անմար է լինում։
Ու երևի հենց դա էլ գրավում է նրանց մեջ տղամարդկանց և վստահաբար հենց դակործանում է նրանց մոտ երկար գտնվող տղամարկանց։ Կանանց սիրում են, կանանց կոտրում են, կանանց շահագործում են կամ առհամարում, իսկ այս տիպի կանանց պաշտում են ու հիվանդագին կախվածության մեջ են ընկնում…
Հաջորդ օրվան անհամբեր էի սպասում ու նույն ժամին գնացի սպորտային այդ կենտրոն։ Առաջին բանը, որ արեցի՝ ակումբի աշխատակցից իմացա, որ նա իրենց մշտական հաճախորդն է ու գրեթե ամեն օր գալիս է։ Աշխատակցի գրպանը 10000 դրամ դրեցի ու խնդրեցի, որպեսզի նա ճշտի, թե ինչ է պատվիրում առեղվածային այդ գեղեցկուհին խմելու համար ու հենց նա ուզենա պատվիրել, այդ կոկտեյլը նրան մատուցեն, բայց չասեն, որ ես եմ հյուրասիրել:
Սա ամաչկոտության համար չէր, որ արեցի։ Իհարկե, ի սկզբանե էլ պարզ էր, որ նման կնոջը կոկտեյլ հյուրասիրելով չես ցնցի, պարզապես ինտրիգ ես ստեղծում, բայց որպեսզի ինտրգդ банальность-ի չվերածվի, պետք է մի քիչ էլ առեղծված դու ստեղծես։ Թող արդեն նա փորձի գուշակել, թե ով է իրեն հյուրասիրել ու հենց այդ պահին նրա ռեակցիայից կարելի կլինի հասկանալ, թե որքանով է նա նախատրամադրված ֆլիրտ ու առավել ևս ավելի լուրջ խաղեր խաղալուն։
Ու էլի նույն ժամին հայտնվեց դիցուհին՝ իր երկնագույն լողազգեստով ու թափանցիկ եթերային շալով, լայնափող ծղոտե գլխարկով ու ակնոցներով և… կրին միայնակ։ Այս անգամ ես լողվազանում չէի ու ինքս էլ հանգիստ պառկած, ակնոցներով գրեթե աննկատ նրան էի հետևում։ Նա մի քիչ լողալուց հետո կրկին մեկնվեց շեզլոնգին ու կանչեց մատուցողին։ Կարծես թե պլանս ի կատար էր ածվում… Կարճ երկխոսությունից հետո, մատուցողը բերեց նրա սիրելի կոկտեյը, նա վերցրեց, մի կում խմեց, հետո ակնոցներն իջեցրեց ու կարճ որոնող հայացք նետելով հանդիպեց հայացքս, ժպտաց ու աչքով արեց։ Ու ես կրկին կասկածանքների մեջ ընկա, թե ո՞վ՝ ո՞ւմ խաղն է խաղում։ Փաստորեն նա հստակ գիտեր, թե ումից կարելի էր նման բան ակնկալել ու ինչու…
Քիչ անց, նա լքեց լողավազանը։ Ես էլ մի քիչ սպասեցի ու սկսեցի հավաքվել։ Երբ արդեն պատրաստվում էի դուրս գալ՝ հետևիցս հևալով մոտեցավ մատուցողը ու հանձնեց ինձ էլեգանտ ու գեղեցիկ այցեքարտ, որի վրա այդ առեղծվածային կնոջ անուն-ազգանունն էր ու նրա հեռախոսի համարը։
Հանդիպեցինք երեկոյան, փողոցային մի թեթև ու փոքրիկ սրճարանում։ Նա արդեն ծղոտե գլխարկով ու ակնոցներվ չէր։ Ոչ էլ լողազգեստով։ Նա առհասարակ ներքնազգեստ չէր հագել…
Ի զարմանս ինձ, խոսակցությունն անկաշկանդ էր, տարբեր թեմաների շուրջ ու ուրախ, ասես մի հարյուր տարվա ծանոթներ լինեինք։ Լիլիթը արդեն 12 տարի է ինչ ամուսնացած էր, քառասունը դեռ չէր բոլորել։ Երկու երեխաներ ուներ՝ երկուսն էլ աղջիկ։ Ամուսինը… ամուսնուց շատ չխոսացինք, այդ պահին համենայն դեպս։ Գործարար էր, 2000-ականների սկզբից սկսել էր լավ փող աշխատել։ Բայց դե հայաստանյան բիզնես էլիտային գիտեք՝ որքան ավելի գործարար, այնքան ավելի Համզաչիման։ Լիլիթը այնպես չէր, որ դժգոհությամբ էր խոսում, կամ չարությամբ, բայց ոչ էլ առանձնապես պատրաստվում էր կիսվել հետս։
Կարողացա տողատակերում միայն հասկանալ, որ ժամանակին իր ծնողների կամքով է ամուսնացել ու ամուսինը հիմա սիրուհիներ ունի… չնայած, Համզաչիման состав-ը սիրուհի չի ունենում, իրանց մոտ շատ-շատ էգեր, ծտեր, կամ էլ քածեր լինեն։ Իր մասով՝ բան չասեց։ Ես էլ չհարցրեցի, որովհետև ամենևին էական չէր։ Ոչ ես էի տրամադրված շտատով սիրեկան դառնալու, ոչ էլ ինքը մտքին ուներ one night stand-ից ավելի հեռու գնալու։
Հանդիպումն էլ պարզապես հերթական թեստն էր, որպեսզի հասկանա, թե որքանով է էսթետիկապես հաճելի արտքաինը խոսում լողավազնաններում չերևացող նիստուկացի ու ներքինի (ոչ շատ ներքինի) հետ։ Լիբիդոն՝ լիբիդոյով, բայց դե ԿԱՆԱՅՔ ուղղակի самец-ների հետ գլուխ չեն դնում։
Չնկատեցի էլ, թե ոնց ժամերը թռան։
- Վեր կենանք, – ավելի շուտ հաստատական, քան հարցնելով ասաց Լիլիթը։
- Տանը արդեն тервога միացրած կլինեն քո համար։
Մի պահ լռեց, խորամանկ նայեց վրաս, ասես մի վերջին անգամ գնահատելով дичь-ը ու ասաց.
- Չէ, երեխեքին երկու շավաթով ուղարկել ենք Նիցցա՝ հորաքրոջ մոտ… ամուսինս էլ… քաղաքում չի։
- Լավ, դե արի քեզ ճանապարհեմ տուն ուրեմն։
- Չէ, պետք չի։ Ես քեզ կճանապարհեմ տուն, – աչքով արեց նա։
- Հա, թե չէ վախենում եմ ինձ փախցնեն մութ պոդյեզդում, – ծիծաղեցի ես։
- Թող հերթ կանգնեն…
Գիտե՞ք ինչն է դուր գալիս հասուն ու կայացած բնավորությամբ և սեքսուալությամբ կանանց հետ ինտիմ հարաբերություններում. շտապողականություն չկա։ Ընդհանրապես չկա։
Կա կիրք, բայց ոչ շտապողականություն։ Նրանք՝ որոշելով անել Դա, վայելում են прелюдия-ն՝ մինչև վերջին վայրկյանը, հանվելուց՝ դա վեր են ածում արվեստի, անկողնում՝ մերթ անշտապ, մեկ արագացող ու միաժամանակ ակնթարթ ու անվերջություն թվացող պուլսացիա են կազմակերպում…
Լիլիթ հետ սեքս չէր, Լիլիթի հետ արվեստ էր։ Չգիտեմ, թե ոնց կդասավորվի կյանքս ու ինչ արկածներ են սպասվում ինձ առաջիկայում, կամ սպասո՞ւմ են արդյոք, բայց որ այս մի ԱՆԳԱՄԸ հավերժ կտպավորվի հիշողություններիս մեջ՝ ավելի քան վստահ եմ…
Առավոտյան արթնացա ու նա արդեն չկար։ Կողքի բարձիս միայն նրա այցեքարտն էր, որի հետևում կալիգրաֆիկ ձեռագրով գրված էր. «Мне было хорошо, спасибо и ПРОЩАЙ»…