24. Բարբադոս, Կու-կու

nationaldishes01 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Բարբադոսում շատ ձուկ կա, օրինակ՝ լուսնաձուկ, բառակուդա, թյունոս և այլն, սակայն այս երկիրն անվանում են «Թռչող ձկների երկիր»։ «Թռչող ձուկ» կոչվող ձկնատեսակն օգտագործվում է անգամ Բարբադոսի ամենահայտնի ազգային կերակրատեսակի՝ կու-կուի մեջ։ Կու-կուն պատրաստվում է ձավարից, բամիայի պտուղներից ու գոլորշու վրա եփած կամ տապակած թռչող ձկից։   

23. Կանադա, պուտին (շեշտը երկրորդ վանկի վրա)

nationaldishes02 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Պուտինը հայտնվեց Քվեբեկում 1950-ականների վերջերին։ Սա բոլոր կանադացիների սիրելի ճաշատեսակն է։ Այն պատրաստվում է ֆրիից, որի վրա լցնում են շագանակագույն սոուս և մատուցում պանրի կտորների հետ։ Թեպետ բաղադրատոմսը բավականին հեշտ է, գոյություն ունեն պուտինի պատրաստման բազմաթիվ տարբերակներ։ Որոշ ռեստորաններում այս կերակրատեսակը մատուցվում է այնպիսի հավելումներով, ինչպիսիքն են հավի կտորները, բեկոնը, ծխեցված միսը, պղպեղով սոուսը,  ձկնկիթը և գետնասունկը։

22. Սիրիա, կեբբե

nationaldishes04 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Այս կերակրատեսակը հայտնի է ոչ միայն Սիրիայում, այլև Լիբանանում, Պաղեստինում և Հորդանանում։ Սիրիական ավանդական կեբբեն պատրաստվում է բլղուրից, սոխից ու մանր կտրատված տավարի, գառան, այծի կամ ուղտի մսից։ Կեբբեի լավագույն տարբերակը այսպիսի կոտլետներն են, որոնք լնցոնված են տավարի կամ գառան մսով։  Կոտլետները կարող են նաև գնդակի կաամ բլիթի ձև ունենալ։ Դրանք կարելի է նաև թխել կամ եփել արգանակի մեջ։   

21. Լեհաստան, բիգոս

Բիգոսն  ավանդական մսային կերակրատեսակ է լեհական, լիտվական և բելոռուսական խոհանոցում, սակայն միայն լեհերն են այն համարում ազգային ճաշատեսակ։ Այս սննդարար ուտեստը պատրաստվում է մի շարք բաղադրատարրերից՝ թարմ ու թթու դրած կաղամբից, տարբեր տեսակի մսերից ու նրբերշիկներից, լոլիկից, մեղրից, սնկերից, պղպեղից, չամանից, դափնետերևից, սուսամբարից, սև սալորաչրից ու այլ բաղադրատարրերից։ Բիգոսը կարելի է մատուցել ափսեի կամ խորը հացի մեջ։     

20. Հունաստան, սուվլակի

nationaldishes05 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Հունաստանը ողջ աշխարհում հայտնի է ազգային խոհանոցի մի քանի ճաշատեսակներով (օրինակ՝ կեֆտեդես, մուսակա, դզադզիկի), սակայն հենց սուվլակին է համարվում Հունաստանի ազգային խոհանոցի զարդը։ Այն հունական ֆասթ ֆուդի ամենասիրված ուտեստներից է։ Այն իրենից ներկայացնում է շամփուրների վրա շարված մսի փոքրիկ կտորներ, երբեմն ավելացնում են նաև բանջարեղեն։ Սուվլակին սովորաբար պատրաստվում է խոզի մսից, սակայն կարելի է այն պատրաստել նաև հավի կամ ոչխարի մսից։ Այս ուտեստը մատուցվում է խավարտով ու սոուսներով կամ տապակած կարտոֆիլով։  

19. Իտալիա, պիցցա

nationaldishes06 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Պիցցան հայտնի է ողջ աշխարհում, ուստի իմաստ չունի մանրամասնորեն նկարագրել այս ուտեստը։ Դրա համար էլ մենք որոշեցինք պատմել, թե ինչպես է ստեղծվել «Մարգարիտա» պիցցան։ Ասում են, որ պիցցայի այս տեսակը ստեղծվել է 1889 թ.-ին, երբ նեապոլիտանացի խոհարար Ռաֆաելե Էսպոսիտոն  կարգադրեց պիցցա պատրաստել հատուկ թագուհի Մարգարիտայի այցելության առիթով։ Պատրաստված երեք պիցցաներից Մարգարիտան գերադասեց այն մեկը, որի բաղադրատարրերի մեջ առկա էին Իտալիայի ազգային գույները՝ կարմիրը (լոլիկ), կանաչը (ռեհան) և սպիտակը (մոցարելա)։ Այդ ժամանակ որոշվեց պիցցան անվանել թագուհու պատվին։

18. Իռլանդիա, իռլանդական ռագու

nationaldishes07 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Իռլանադական ռագուն ճանաչում ձեռք բերեց 1800 թ.-ին։ Այն մինչ օրս էլ հանդիսանում է Իռլանդիայի ամենատարածված կերակրատեսակը, որը կարելի է վայելել թե՛ տանը, թե՛ ռեստորաններում ու գարեջրատներում։ Սկզբում իռլանդական ռագուն թանձր ագարակ էր, որի մեջ կար սոխով ոչխարի միս, կարտոֆիլ և մաղադանոս, սակայն հիմա ճաշատեսակի մեջ ավելացնում են նաև այլ բանջարեղեններ։  

17. ԱՄՆ, համբուրգեր

nationaldishes08 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Պիցցայի նման համբուրգերը ևս ուտում են ողջ աշխարհում, սակայն այն առաջին հերթին ԱՄՆ-ի հետ են ասոցացնում։ «Համբուրգեր» բառը ծագել է գերմանական «Համբուրգ» տեղանունից։ 19-րդ դարում բազմաթիվ մարդիկ  Համբուրգից գաղթում էին Ամերիկա։  1900 թ.-ի հուլիսի 27-ին ամերիկացի համադամագետ (գաստրոնոմ) Լուի Լեսինգն իր հայրենի Նյու Հեվեն քաղաքում վաճառեց առաջին համբուրգերը։    

16. Հունգարիա, գուլյաշ  

nationaldishes09 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Գուլյաշը Հունգարիայի ազգային կերակատեսակ դարձավ 1800-ականների վերջերին, երբ հունգարացիները փնտրում էին ազգային ինքնության խորհրդանիշներ, որոնցով կարող էին տարբերվել Ավստրահունգարական կայսրության այլ ժողովուրդներից։ Հետագայում այս սննդարար կերակրատեսակը տարածվեց Կենտրոնական Եվրոպայում, Սկանիդնավիայում և Հարավային Եվրոպայում։ Գուլյաշն իրենից ներկայացնում է բանջարեղենով ու տավարի մսով կերակրատեսակ (երբեմն տավարի միսը փոխարինվում է հորթի, խոզի, եղնիկի, ոչխարի մսով)։ Այս ճաշի մեջ առատորեն օգտագործվում են պղպեղ և այլ համեմունքներ։

15. Իսրայել, Ֆելեֆիլ

nationaldishes10 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Այս կերակրատեսակը տարածված է ոչ միայն Իսրայելում, այլև ողջ Մերձավոր Արևելքում։ Ֆելեֆիլը պատրաստվում է սիսեռից, երբեմն նաև  բակլայից։ Որոշ բաղադրատոմսերում օգտագործվում են թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Ֆելեֆիլի ծագման մասին ստույգ տեղեկություններ չկան։ Կա մի ընդհանուր տեսություն, ըստ որի առաջին անգամ ֆելեֆիլ պատրաստել են ղպտիները՝ որպես պահքի ժամանակ մսին փոխարինող ուտեստ։ Ժամանակի ընթացքում ֆելեֆիլն այնքան հայտնի է դարձել, որ որոշ երկրներում ՄակԴոնալդսը սկսել է մակֆելեֆիլ մատուցել այցելուներին։  

14. Ջամայկա, ակկի և աղ դրած ձուկ

nationaldishes11 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Թեպետ այս ուտեստն առաջին անգամ պատրաստվել է Ջամայկայում, ներկայումս այն ուտում են նաև Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում և Կանադայում։ Այս կերակրատեսակը պատրաստելու համար աղ դրած ձողաձուկը (треска) շարունակ շրջելով տապակում են եփված ակկիի (արևադարձային միրգ), սոխի, լոլիկների ու համեմունքների խառնուրդի մեջ։ Այս ուտեստը սովորաբար մատուցվում է  նախաճաշի կամ ճաշի ժամանակ հացի, պելմենիների կամ տապակած կանաչ բանանի հետ։ Երբեմն այս ճաշատեսակին ավելացնում են նաև կոկոսի կաթ։

13. Ավստրիա, վիեննական շնիցել

nationaldishes12 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Ավստրիայի ամենահայտնի ճաշատեսակը շատ բարակ և լավ կարմրեցված շնիցելն է՝ պատրաստված հորթի մսից։  Հորթի միսը նախապես թաթախում են ձվի, ալյուրի ու պաքսիմատի խառնուրդի մեջ։ Այս ուտեստն ավանդաբար մատուցում են աղցանով։ Աղցանը պատրաստելու համար հարկավոր է կարտոֆիլ, վարունգ և մաղադանոս։ Երբեմն աղցանը  փոխարինվում է ֆրիով ու մեկ դիլիմ լիմոնով։ 

Երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել