Epress.am-ը գրում է․
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Շրանառության հարկի մաքսին» օրենքից բողոքողների ներկայացուցիչներին հուսադրել է, թե շահագրգռված է խնդրի լուծմամբ և առաջարկել է իրենց մտահոգությունները ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարին։
Այսօր Աբրահամյանն ընդունել է հերթական անգամ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող փոքր և միջին ձեռներեցներին և նրանց ուղարկել հանդիպելու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Այս մասին բողոքի մասնակիցներին ասել են վարչապետին հանդիպած «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող ձեռներեցներ Սամվել Գրիգորյանը և Ստեփան Ասլանյանը:
Այս հայտարարությունը անելով՝ Գրիգորյանն ու Ալսանյանը խնդրել են կտրուկ արտահայտություններ ու եզրակացություններ չհնչեցնել, օրինակ, չասել՝ «վարչապետը սուտ է ասում», քանի որ, նրանց խոսքով, բանակցությունների արդյունքը դեռ հայտնի չէ։
Նրանք վստահեցրել են հավաքվածներին, որ թեև արդեն 6 օր է խնդրո առարկա օրենքը գործում է, հարկային մարմինները խիստ չեն լինի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների, քանի դեռ հարցը չի լուծվել: Հանդիպման մասնակիցները տպավորություն են ստացել, թե Հովիկ Աբրահամյանը հակված է լուծումներ գտնել բողոքողների պահանջները բավարարելու նպատակով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ