Հայաստանյան թերևս ամենագեղեցիկ և հմայիչ հաղորդավարուհի` Արփինե Գաբրիելյանը, ով հասցրել է կարճ ժամանակահատվածում ձեռք բերել հեռուստադիտողի սերն ու հարգանքը, նկարահանվել է Հայաստանում լավագույն բժշկական համալիր ճանաչված «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գովազդային վահանակի համար։ Հեշեցնենք, որ Արփինե Գաբրիելյանը  վերջին շրջանում իր գործունեությունը ծավալում է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր գեղեցիկ գովազդային վահանակները քիչ են մեր քաղաքում, որոնք աչքի են ընկնում իրենց նրբաճաշակությամբ, և իրոք կարող են հետաքրքրություն առաջացնել սպառողների շրջանում, կարելի է ասել, որ սա այն գովազդային վահանակներից է, ուր գերիշխում է նրբաճաշակությունն ու էսթետիկան, ինչպես նաև կրեատիվ մտքի գաղափարը` միաժամանակ գեղեցկացնելով մեր քաղաքը: Սա իհարկե չէր կարող անտեսվել նաև մեր կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել