Երբ չպետք է հավատալ կշեռքի168.am-ը գրում է․

Կշեռքին կանգնելիս երևացող թիվը վստահություն չի՞ ներշնչում: Պարզվում է` բազմաթիվ պատճառներ կան կշեռքին կուրորեն չհավատալու համար: Doctors.am-ը՝ հղում անելով Zdorovieinfo.ru-ին՝ գրում է, որ քաշին, ընդունած սննդի կալորիականությունից զատ, մի շարք գործոններ կարող են ազդել: Քննարկենք, թե ե՞րբ պետք չէ հավատալ կշեռքին:

Աղի չարաշահում

Աղի մեծաքանակ օգտագործումը ոչ միայն ծարավի զգացում կառաջացնի այլ նաև ջուրը կպահի օրգանիզմում: Այդպիսով, մի՛ զարմացեք, եթե աղի սննդի նույնիսկ քիչ քանակից հետո կշեռքը Ձեր քաշը մեկ կիլոգրամով ավել ցույց տա:

Զուգարան չեք գնացել

Զվարճալի է հնչում, սակայն եթե մեկ օրից ավել է աղիները չեք դատարկել՝ կշեռքը ձեր իրական քաշից մեծ թիվ ցույց կտա: Կշեռքին միշտ կանգնեք օրվա նույն ժամին և աղիները գործելուց հետո:

Նախադաշտանային համախտանիշ

Դաշտանից առաջ օրգանիզմում ջուր և նատրիում է պահվում: Սրանից, խուսափելու համար կալիումով հարուստ մրգեր ու բանջարեղեն օգտագործեք (բանան,ելակ,սեխ): Կալիումն օգնում է կարգավորել օրգանիզմում նատրիումի մակարդակը և հեռացնում հավելյալ հեղուկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել