1in.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում նոյեմբերին աճուրդի կդնեն «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի կիթառը: Խոսքն ամերիկյան Gretsch 6120-ի մասին է, որը երաժիշտն օգտագործել է Paperback Writer երգի ձայնագրության ժամանակ՝ 1966-ին: Այս մասին գրում է TASS-ը:
Լոտն աճուրդի է դնում մինչ այժմ դրա սեփականատերը համարվող երգչի զարմիկ Դևիդ Բիրչը: 1967-ի նոյեմբերին Լենոնը վերջինիս խնդրանքով ուղղակի նրան է նվիրել այդ գործիքը:
Կիթառը գնահատվում է 400-600 հազար ֆունտ (650-950 հազար դոլար):
ԱՃուրդը կսկսվի նոյեմբերի 14-ին՝ համացանցում, և կավարտվի նոյեմբերի 23-ին՝ Լոնդոնի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում: Բացի կիթառից՝ աճուրդի կդրվեն նաև «Բիթլզի» հետ կապված 100 իր:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1447185.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



