Aroxj.am-ը գրում է․
Մեր մարմինն ու օրգանիզմը հաճախ մեզ ուղարկում են ազդակներ, որոնք հուշում են, որ մենք ունենք թաքնված առողջական խնդիրներ: Երբեմն դրանք կարող են ունենալ այլընտրանքային բուժման ձև: Aroxj.am-ը ներկայացնում է, թե որոնք են այդ ազդակները և երբ է պետք դիմել մասնագետի օգնությանը:
1.Գլխապտույտ նստած տեղից կտրուկ վեր կենալու ժամանակ
Այսպիսի դեպքերում հնարավոր է, որ օրգանիզմը ջրազրկվել է, կամ դուք տառապում եք պոստուրալ հիպոթենզիայով: Դա առաջանում է, երբ կտրուկ բարձրանալիս արյունը գլխից հորդում է դեպի ոտքերիը: Այս երևույթը հանդիպում է հիմնականում արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց շրջանում:
Ինչ է պետք անել- Շատ հեղուկ խմեք և փորձեք դանդաղ շարժվել:
Երբ դիմել մասնագետի օգնությանը- Եթե գլխապտույտը շարունակվում է և դուք մշտապես թուլություն եք զգում:
2.Թևատակին հայտնվում է փոքրիկ ուռուցք
Երբեմն դա կարող է առաջանալ ֆիլլիկուլինի կամ ավշային հանգույցի բորբոքումից, օրինակ ինֆեկցիայից:
Ինչ է պետք անել- Տաք կոմպրես դնել, տաք պահել մի քանի օր և հետևել վիճակին: Մեկ շաբաթվա ընթացքում այն պետք է անցնի:
Երբ դիմել մասնագետի օգնությանը- Եթե ուռուցքը արդեն երկար ժամանակ գոյություն ունի, և այն սկսում է ձեզ անհանգստացնել, դառնում է կարմիր կամ ցավում է:
3. Ջղաձգումներ երեկոյան ժամերին
Էլեկտրոլիտների անհավասարակշռությունը (կալիում, մագնեզիում, կալցիում) կամ թեթև ջրազրկումը կարող են գիշերվա ընթացքում ջղաձգումներ առաջացնել :
Ինչ է պետք անել- Պետք է փորձել վեր կենալ և քայլել, ապա մերսել մկանները:
Երբ դիմել մասնագետի օգնությանը- Եթե ջղաձգումները տեղի են ունենում և ցերեկը և գիշերը: Եթե նույնիսկ քայլելիս են նկատվում, ապա ձեզ մոտ ամենայն հավանականությանբ, արյան մակարդման խանգարում է կամ նյարդերի հետ կապված խնդիր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ