ՀԱՃԱԽ ԵՆ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԳՏՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԵԶ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ՄԵԶ ՀԵՏ, ԿԱՐԴՈՒՄ ԵՍ ԵՎ ՀՈԳԻԴ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ Է ԼԵՑՎՈՒՄ, ՈՐ ԱՅԴ ՍՈԻՐԲ ԱԶԳԻ ԶԱՎԱԿՆ ԵՍ, ԲԱՅՑ ԵՐԲԵՄՆ ԷԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՍ ԱՅՆՊԻՍԻՆԵՐԻՆ, ՈՐ ԱԿԱՄԱՅԻՑ ՍԿՍՈՒՄ ԵՍ ՄՏԱԾԵԼ, ՈՐՏԵՂԻՑ ԱՅՍ ԱԹԱՐԱԲՈՒՅՐԸ... ԲԱՅՑ ԵՐԿԱՐ ՄՏԱԾԵԼՈՒՑ ՀԱՏՈ ԵՍ ՄԻԱՅՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉԵՐ ԾՆՎԵՑԻՆ ԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԹՈՒՐՔԻՑ ԲՌՆԱԲԱՐՎԱԾ ԱՆՄԵՂ ԵՎ ՄԱՔՈՒՐ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՑ:

Կարդացեք և կրկին անգամ համոզվեք, թե ով է ՀԱՅ-ը: 
Հայաստանից գնացած Նորիկս իշխանը հիմնեց Նորիքսբուրգը, այսօր Նյուրնբեռգ, Սմբատ Բագրատունին 7-րդ դարում հիմնել է Սմբատաբուրգը, այսօր Կիև, հայերը հիմնեցին Վենետիկը, հիմա էլ պարզվում է, որ հայոց Հաբեթ Բակուր իշխանը հիմնել է Բուխարեստ քաղաքը:
Հայեր բավական է այլոց երկրները շենացնեք, մտածեք մեր մոռացված ՀԱՅԱՍՏԱՆ ԴՐԱԽՏԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ...

Հայերը` Բուխարեստի հիմնադիրներ

Հայե՛ր, գիտե՞ք որ միջնադարյան Ռումինիայում ավանդույթ կար այն մասին, որ Բուխարեստի հիմնադիրը հանդիսացել է Հաբեթ Բակուրի անունով մի մեծահարուստ հայ իշխան։ Վերջինս ապրել է Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Հաբեթն ունեցել է մի աղջիկ, ով ցանկացել է ամուսնանալ իր ծառաներից մեկի հետ։ Քանի որ հայրը դեմ էր այդ ամուսնությանը՝ աղջիկն իր սիրահարի հետ փախել է Ռումինիա եւ Դիմբովիցա գետի ափին, մի գեղատեսիլ վայրում, բնակություն հաստատել: Հայրը երկար է փնտրել իր միակ ու սիրելի դստերը եւ գտնելուց հետո հաշտվել նրա ու ամուսնու հետ, որից հետո նրանց բնակության վայրում դղյակներ, գեղեցիկ շենքեր ու ամրոց կառուցել։ Այն շուտով ընդարձակվել է, վերաճել մեծ ու գեղեցիկ քաղաքի եւ կոչվել Բուխարեստ։ Այս պատմությանը անդրադարձել է նաեւ ռումին ականավոր պատմաբան, մեծ հայասեր ու հայագետ Նիկոլայե Յորգան։ Նա անդրադառնալով տարածաշրջանում հայերի ունեցած մեծ դերին ու գործունեությանը, գրել է. «Մոլդովայի իշխանությունը կայացավ առեւտրի ճանապարհով եւ նրանք, ովքեր առեւտրով էին զբաղվում, մասնակցեցին Մոլդովայի ազգային պետության ստեղծմանը: Այնպես որ, հայերին այդ տեսակետից կարելի է համարել Մոլդովայի ծնողներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել