article-2029862-0CCDD26E000005DC-91_634x416The New York Times-ի լրագրող Նիկ Բիլթոնի հիշողությունները Սթիվ Ջոբսի մասին ամբողջովին փոխում են պատկերացումներն այդ մարդու մասին:

Այն ժամանակվանից, երբ Սթիվ Ջոբսը թողարկեց Apple-ը, նա հաճախ բարկանում էր լրագրողների վրա և քննադատում գրած հոդվածների համար: Նմանատիպ որոշ հարցազրույցներից մեկի ժամանակ ներկա եմ եղել նաև ես: Բայց ոչինչ ինձ այնքան չէր ցնցել, որքան այն, թե ինչ ասաց ինձ պարոն Ջոբսը այն բանից հետո, երբ քննադատեց այփադի մասին վատ բաներ գրելու համար:

Ես Սթիվին հարցրեցի այն մասին, թե իր երեխաները երևի թե չեն կտրվում այփադից:

«Նրանք չեն օգտագործում այն: Տանը մենք սահմանափակում ենք այն ժամանակը, որը երեխաներն անցկացնում են այփադի էկրանի առաջ»,- պատասխանեց Ջոբսը:
Ես ապշել էի: Ինձ թվում էր՝ Ջոբսի տանը տեղակայված են հսկայական սենսորային էկրաններ, իսկ այփադները նա բաժանում է հյուրերին քաղցրավենիքի փոխարեն: Բայց դա բնավ այդպես չի եղել:

Բայց Ջոբսը ինձ համոզեց, որ դա այնքան էլ այդպես չէ:

Այդ ժամանակվանից ես հանդիպել եմ տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ղեկավարների, ովքեր սահմանափակում են իրենց երեխաների տարբեր սարքավորումներ օգտագործելու ժամանակը:

Ես մտածում էի դաստիարակության նման եղանակի մասին, քանի որ ծնողների մեծ մասը չեն սահմանափակում իրենց երեխաների սմարթֆոնների օգտագործման ժամանակը:

Բայց երևի հենց այդ մարդիկ գիտեն, թե ինչ են անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել