Կարդում էի ու լսում այս երիտասարդ Սուրյացի հեղափոխականի պատմությունը, թե ինչպես, իրենց նպատակները խաղաղ քաղաքական փոփոխություններ բերելն էր Սուրյայում, որը անշուշտ վերածվեց այն միջազգային քաոսին որը հողին հավասարացրեց մի համայն երկիր ու միլիոններով Սուրյացիների որբացրեց, ու շպրտեց որպես ողորմողներ Թուրքյա ու աշխարհի տարբեր երկրներ….Ու անշուշտ որպես Հայ, դժվար է, չհամեմատել, երբ անցյալ դարու սկզբին, Երիթուրքերից Հայերս պահանջեցինք, պարզ քաղաքացիական արդար իրավունքներ, հավասարություն, որի դիմաց, Հայերին ի սպառ կոտորեցին ու աքսորեցին, որը անշուշտ, դարձավ դարուս Առաջին Ցեղասպանությունը….Ու մտածում ես, թե մի փոքր սխալ կամ ճիշտ, քաղաքական քայլ կարող է երկիրը ու ժողովուրդը ոչնչացնել երկրագունդի երեսից….ու մտածում ես, արդյոք, որտեղ՞ է մարդկությունը սխալվում, երբ, սկսում է սխալ հաշվարկներ կատարել, լավ չուսումնասիրել իշխանափոխության հնարավորությունները, քաղաքական ազատությունների կշեռքը ու անմեղ միլիոնների կյանքի արժեքը….Իրոք, սրանք լուրջ հարցեր են, որ տակավին, մարդկությունը իր պատասխանը չի տվել, ու իմ կարծիքով, մեղքը գնում է, ոչ թե ժողովուրդներին որոնք ցանկանում են կենդանական մակարդակից զարգանալ մինչ գիտակցող ու ստեղծող ժողովուրդների, այլ մեղքը աշխարհի ժողովուրդների մնացածի լռության, անտարբերության, ու էգոիզմի մեջ է….Միթե՞ հնարավոր չէր, անցյալ դարում կասեցնել Հայոց Ցեղասպանությունը միջազգային ուժերի, երկրների ժողովուրդների կողմից, կամ նույնը կարելի է հարցնել, Երկրորդ համաշխարհային պատերազմի զարգացման, հրյաների կոտորածի ու Վիետ Նամի Պատերազմի, Աֆգանիստանի ու մնացածի զարգացումները….Անշուշտ, որ այս բոլոր մարդոց կողմից ստեղծված մասսայական աղետները հնարավոր է կասեցնել, եթե անշուշտ գոյություն ունենար Միացյալ Ազգերի անպիսի ուժ, որ կարողանար, արբիտրաժի, ստիպողական համաձայնությոնունների բերեր ու մերժեր, չթողներ կրակի ու զենքի օգտագործման այընտրանքը…Ահավասիկ, ուժի ու զենքի օգտագործումը մարդուն հասցրել է ամենաբարբարոս վարքին, որ կենդանիները իրենք իրենց թույլ չէին տա…կենդանին սպանում է լոկ մեկ փոր հացի համար, ու ոչ թե սպառնում համայն կենդանական աշխարհը իր քմահաճույքների համար…Ու մտածում եմ, որ այս բարբարոսության այս բարձր մակարդակների հասած մարդը ինքն իրեն կոչնչացնի աշխարհի երեսից ու թերեվս մի քանի դար հետո սկսի զերոյից ու ինքն իրեն հարց կտա, թե որտեղից՞ սկսվեց մարդ մարդուն ուտելու կուլտուրան…միթե բուսական աշխարհը բավարար չէր իրեն….
Կից նյութն այստեղ