1412350544047_Image_galleryImage_Chelsea_FC_via_Press_Asso1in.am-ը գրում է․

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է հասցերագրել թիմի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին , ով, պորտուգալացի մասնագետի կարծիքով, լոնդոնյան ակումբի հիմնական խաղացողներից մեկն է:

«Չեմ ուզում ասել, թե Ֆաբրեգասը ծնվել է «Արսենալ»-ում, բայց իսկական ֆուտբոլիստ նա հենց այնտեղ է դարձել: Կարծում եմ` կարևոր չէ, թե որ ակումբում նա կարող էր լինել: Կարևորն այն է, որ այժմ նա «Չելսի»-ի ֆուտբոլիստ է և իրեն հիանալի է դրսևորում թիմում:

Յուրաքանչյուր խաղում Սեսկն իր վրա է վերցնում պատասխանատվությունը, ինչն ազդում է ամբողջ թիմի վրա: Նա գերազանց է խաղում, և մենք հիանալի արդյունքների ենք հասնում»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:

Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի շրջանակներում «Չելսի»-ն հոկտեմբերի 5-ին սեփական հարկի տակ կընդունի «Արսենալ»-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել