690x584_1_34885f05d939aae9d765de14308f289e@700x593_0xd42ee42a_88854997314122659941in.am-ը գրում է․

ELLE-ի հետ զրույցում ռուս գեղեցկուհին խոսել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ իր ելույթի, ռուսական արմատների մասին, ինչպես նաև նկարագրել իդեալական տղամարդուն ու պատասխանել աղջիկներին չափազանց հուզող հարցին՝ ինչպես լինել գեղեցիկ և մագնիսական ուժով ազդել տղամարդկանց վրա:

Ամսագրի հետ զրույցում մոդելը խոստովանել է, որ իրեն չի համարում աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը: «Անշուշտ, ինձ հաճելի է, որ ինձ համարում են այդպիսին, շատ աղջիկներ աշխատում են կրկնօրինակել ինձ, սակայն ես դա չեմ ընկալում որպես շնորհ, ես անգամ չեմ կարող ընդունել հաճոյախոսություններ՝ ինձ միանգամից անհարմար եմ զգում: Հավատացեք, անկեղծորեն ես չեմ կարծում, թե ավելի լավ տեսք ունեմ, քան աղջիկների մեծամասնությունը: Երբ ես վեր եմ կենում առավոտյան ու նայում հայելու մեջ, ինձ ոչ միշտ է ուրախացնում արտացոլանքս: Նման պահերի ես մտածում եմ, որ հարկավոր է աշխատել ինձ վրա, կատարելագործվել: Եթե կինը կարծում է, թե բավականաչափ գեղեցիկ է՝ ոչինչ չանելու համար, ուրեմն մոտ է նրա անկումը: Զարգանալ հարկավոր է բոլոր ոլորտներում՝ անգամ սեփական անձի մասին հոգ տանելու»,- խոստովանել է մոդելը:

http://n1s1.hsmedia.ru/82/08/33/82083339cd6e1f31fda70bb1dfedb134/690x557_1_78b4def0e5d553098b0d93a02153a686@700x566_0xd42ee42a_15871561591412266180.jpeg

Շեյքը անկեղծացել է՝ ասելով, որ դպրոցում իրեն միշտ ծաղրել են, կատակել, անվանել խրտվիլակ:

«Դա դասական օրինակ է՝ ես շատ նիհար էի, տղաների շրջանում պահանջարկ չունեի: Իմ գրավչությունը ես գիտակցեցի փորձով, միայն զարգանում էի պրոֆեսիոնալ առումով»,- ասել է մոդելը:

Շեյքը իր համար գեղեցիկ կանանց թվում հիշատակել է Անջելինա Ջոլիին, Էլիզաբեթ Թեյլորին:

http://n1s1.hsmedia.ru/b8/48/c7/b848c709976524429a521dcf899a8ca4/690x460_1_ac6a96db811dbf7ecd1c013195100e42@700x467_0xd42ee42a_11899046201412266052.jpeg

«Մի խոսքով՝ ինձ դուր են գալիս հերոսական, ակտիվ կանայք: Սակայն ինձ համար գեղեցկության ու բարոյականության չափանիշը իմ տատիկն է, որի հանդեպ սիրո մասին ես այնքան խոսում եմ: Նա յուրահատուկ կին է, որը 19 տարեկանից գնացել է ռազմաճակատ՝ պաշտպանելու իր հայրենիքը»,- ասել է մոդելը:

Շեյքը խոսելով իր ծագման մասին՝ ասել է, որ ծնվել է ռուսական գյուղում, աճեցրել է վարունգ, կարտոֆիլ, պոմիդոր, ու «հպարտանում է դրանով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել