Կարեն Թումանյան-Ի տարբերություն նախկին վարչապետ` Անդրանիկ Մարգարյանի, վարչապետ` Տիգրան Սարգսյանի հասցեին, գրեթե ամենուր քննադատական կարծիքներ են հնչում: Կառավարության ծրագրի հիմնադրույթների քննարկումների ժամանակ`խորհրդարանական ուժերի հետ, հիմնականում բացասական արձագանքներ էին հնչում: Հարկ է նշել, որ կառավարության համապատասխանաբար գործառույթների իրականացման ժամանակ ստացել ենք, այսպիսի պատկեր` ըստ ՀՆԱ-ի տվյալների`վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում ՀՆԱ-ի գրանցված ընդհանուր անկումը կազմել է մինուս 0,8 տոկոս: Միաժամանակ, ՀՆԱ-ի կուտակային աճի շուրջ հաշվարկների համաձայն, այդ տարիների ընթացքում երկրի համախառն արտադրությունը պետք է կրկնապատկվեր: 2008թ.-ին ՀՆԱ-ի աճը պաշտոնական տվյալների համաձայն, կազմել է 6,8 տոկոս, 2009թ.-ին՝ 14,5 տոկոս անկում, բացասական տարբերությունը՝ 7,7 տոկոս: 2010թ.-ին համախառն արտադրանքի աճը կազմել է 1 տոկոս, իսկ 2011թ.-ին գրանցվել է 5,9 տոկոսանոց անկում: «Եթե գումարենք այդ բոլոր թվերը կստանանք 0,8 տոկոսանոց անկում: ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը շուկայական գներով 2008թ.-ին կազմել է 6,9 տոկոս, 2009թ.-ին անկումը՝ 14,1 տոկոս, իսկ 2010թ.-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 2,1 տոկոս: Ընդ որում ՀՀ ՀՆԱ-ի աճի բյուջետային ցուցանիշը 2011թ.-ին նախատեսված է 4,6 տոկոսի չափով: Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում 2011թ.-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, 2010թ.-ի համեմատ, կազմել է 5,9 տոկոս: Հակառակ, այս փաստերին ՀՀԿ-ն փորձում է, արդարանալ, ոչ, թե թվերով, այլ էմոցիոնալ հարթությունում հետևյալ կերպ` «Եթե կառավարությանը համարում էք տապալված, ասացեք խնդրեմ՝ ՀՀԿ-ն կարո՞ղ էր հավաքել 44 տոկոս վստահության քվե»:
Իմ հերթին ուզում եմ նշել, որ ՀՀԿ-ան ակտիվիստներ` լավ իմացեք հաջողությունը, մեծ իմաստով, պայմանավորված էր քաղաքական թիմի, որոշ առաջնորդների առկայությամբ` նախ և առաջ հանրապետության նախագահի նկատմամբ ընդգծված վստահությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ` Տարոն Մարգարյանի նկատմամբ ունեցած հարգանքի, որը ժողովուրդը տածում է դեպի Մարգարյան ընտանիքը: Հիշեցնեմ, որ հանրությունն «ըմբռնումով մոտեցավ» ճգնաժամի պայմաններում գործող կառավարության գործունեությանը եւ նրա թերացումներին, ով կարող էր լքեց հայրենիքը չստեղծելով դժգոհության ալիքներ: Սակայն ամեն սպասում դեպի լավը սպառվել է, քանի, որ Կառավարությունը տապալել է հանրության բոլոր սպասելիքները:
ԱՅՍ ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵԼԻ Է ԵԶՐԱԿԱՑՆԵԼ, ՈՐ ԵԹԵ, ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՀՀԿ-Ն ԿԱՐԺԵՔԱԶՐԿՎԻ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՆԸԹԱՑԸ ՉԷՆ ԿԱՐՈՂ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ, ՈՉ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ, ՈՉ ԷԼ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ:



