Երբևիցե փորձել եք համացանցում պատմության մեջ հայտնի հայ կանանց մասին տեղեկություն գտնել? Ցուցակը իհարկե Քիմ Քարդաշյանն է ղեկավարում, և երկար փնտրտուքից հետո հնարավոր չէ քսանից ավելի պատմական անուններ գտնել: Խորին "շնորհակալություն" մեր հայ պատմիչներին, որոնք հարկ չեն համարել նման "անարժեք և երկրորդական" սեռին հիշատակելու ժամանակ կորցնել թերևս բացառությամբ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի: Իսկ նորագույն պատմաբանները հեզ աշակերտների նման առայսօր շարունակում են նախկին ավանդությունները, հնարավորություն տալով համացանցում միայն շոու բեզնեսի և մարնմնավաճառության ասպարեզում զբաղվողների գեղեցիկ դեմքերը ուսումնասիրել
Հետևություն քսան անուն և հազարամյակների պատմություն...
Այսոուհետև եթե որեև անհատ փորձում է հավասարության մասին քարոզչություն անել, սա պիտի լինի կնոջ հիմնական զենքը և պատասխանը քսան անուն և հազարամյակների պատմություն: Ահա թե ինչպես է գնահատվել հայոց տան սյուն հանդիսացող հայ կինը: Պատմությունը կերտել են տղամարդիկ, պատերազմները սկսել են տղամարդիկ, ցեղասպանությունը նկարագրել են տղամարդիկ, երգերը և առասպելները ձոնել են տղամարդիկ, պետությունը ղեկավարել, կործանել և դեռ կործանում են միայն տգամարդիկ (Հայաստանի ներկա պարագայում տղամարդակերպ գազանները): Նույն տղամարդիկ դեռ համառորեն պայքարում են, որպեսզի թույլ չտալ կնոջը իր վշտի և ուրախության, իր տառապանքի ու երջանկության, սեփական կյանքի և սերունդներին վերաբերվող իր խոսքն ասել:



