Եվրոպան, ի դեմս Հունգարիայի, խարխլեց մեր ակամա հիացմունքը Եվրոպայի` ժողովրդավար կերպարի հանդեպ... Հա, ասեմ ինչու խարխլեց` ասում են` դրոշը ընդհանուր է, ճիշտ է, բայց կառավարությունից մենք անջատ ենք... մենք ոոոոով, մեր կառավարությունն` ով. մի վառեք, ախպեր...
Հիմա` քանզի ես աչքիս կողմ եմ, որ դրոշ վառելը... ոչ թե կարելի է, այլ` մեծագույն արգահատանք է այդ դրոշակակիրների արժեքների ու գործելաոճի հանդեպ /երկրորդ հանդեպն է, վատ է, բառ չկա՞՞՞/, իսկ դրոշը մեկն է նույն երկրի կառավարության ու հասարակության համար, ուստի և առաջարկում եմ`
Երբ կուզենք ասել, որ այսինչ երկրի հանրությունը սխալ էր, պիտի դրոշը վառի հանրության ներկայացուցիչ, եթե կառավարությունն է մեղավոր, ուրեմն` կառավարության ներկայացուցիչ /ցանկալի է` ղեկավարը, որպես կառկառուն ներկայացուցիչ... կամ լավ` ռիսկի համար` բոլորը միասին/:
Որպես հետևանք ես պատրաստ եմ ներողություն խնդրել /էն դրոշ վառողին մի մոտս բերեք, աչքերին նայեմ/ Հունգարիայի ոչ իշխանական մասից, բայց պահանջում եմ, որ մեր կառավարությունը հիմա էլ վառի Հունգարիայի դրոշը` ի նշան բացարձակ անհամաձայնության Հունգարիայի այժմյան կառավարության գործելաոճի, նաև` ի նշան բողոքի, որ Հունգարիայի կառավարությունը այնքան տեր չի իր ժողովրդին, որ քանի օր է այդ առանձնացումը շեշտվում է միջազգային բեմերում:
Ամեն:
... ըըը` վերջ.
էս էլ սենց:
Նյութի աղբյուր՝ http://khlurd.livejournal.com/554252.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել