Բան չունեմ ասելու, ցանկացած ընտանիքի համար երջանկություն է որդու վերադարձը` նամանավանդ գերությունից, սակայն երբ գերությունից վերադարձածին միանգամից հերոս եք կոչում, դա արդեն մի փոքր չափազանցված է. չէ որ որևէ մեկը մեզանից չգիտի թե գերության ընթացքում ինչեր է պատմել գերեվարվածը և արդյոք /ծայրահեղ բան եմ ասում/, նա գերությունից չի ազատվել, որպեսզի շոուների միջոցով հերոսանա, այնուհետև ավելի մեծ վնաս հասցնի Հայաստանին:
Ես չեմ պնդում, որ անպայման այդպես պետք է լինի, ոչ էլ ասում եմ, թե ցանկացած այլ մարդ իրեն ինչպես կդրսևորեր գերության մեջ` միգուցե գերևարվածից շատ ավելի վատ, բայց որ պետական լրատվամիջոցներում գերուն առանց համապատասխան ստուգման հերոսացնում են, դա արդեն ոչ պրոֆեսիանալիզմի ամենացայտուն ապացույցն է:
Հետաքրքիր է ուր են մեր պատկան մարմինները և արդյոք նրանցից որևէ մեկը չի հասկանում գրածիս ենթատեքստը?...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/752599441446175?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել