Աճուրդի է հանվել Վիկտորյա թագուհու ներքնազգեստըOrer.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանել Վիկտորյա թագուհու ներքնազգեստը: Աճուրդում, որը կկայանա հոկտեմբերի 12-ին Ստենֆորդ քաղաքում (Քենթի կոմսություն), կվաճառվեն մեկ վարտիք և մեկ շապիկ:

«Ներքնազգեստը նվեր էին տվել արքունիքի անձնակազմի մի անդամի՝ լավ ծառայության համար: Այն փոխանցել են սերնդեսերունդ: Վարտիքը և շապիկը գտնվում են հիանալի վիճակում, քանի որ վերջին 75 տարում պահվում էին սնդուկում»,- պատմել է Westernhanger Auctioneers աճուրդային տան ներկայացուցիչ Մայքլ Հոգբենը:

100-ամյա վարտիքի նախնական գինը կազմում Է երկու հազար ֆունտ ստեռլինգ:

Վիկտորյա թագուհին գահ է բարձրացել 1838 թվականին: Նրա կառավարման ժամանակաշրջանը պատմության մեջ մտել Է «վիկտորյական դարաշրջան» անվանմամբ: Թագուհին վախճանվել է 1901 թվականին կյանքի 82-րդ տարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել