2776356_large1in.am-ը գրում է․

Սան Դիեգոյի պետական համալսարանում կատարված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընկճախտի այնպիսի պսիխոսոմատիկ ախտանիշներ, ինչպիսիք են քնի հետ կապված խնդիրներն ու ուշադրության կենտրոնացումը, մեր ժամանակներում ավելի հաճախ են հանդիպում, քան 1980-ականներին։ Հետազոտողները վերլուծել են 6.9 միլիոն դեռահասների և չափահաս մարկանց տվյալները։ Նրանք արդյունքները համեմատել են 1980-ական թվականներին ստացված տվյալների հետ, պատմում է Psych Central–ը։

2010-ական թվականներին դեռահասները 38%-ով ավելի հաճախ էին տառապում հիշողության, 74%-ով ավելի հաճախ՝ քնի հետ կապված խնդիրներից և երկու անգամ ավելի հաճախ են դիմել հոգեկան առողջության բնագավառի մասնագետներին։ Հարցված ուսանողները 50%-ով ավելի են իրենց ընկճված զգացել, իսկ մեծահասակներն ավելի հաճախ են բողոքել անհանգիստ քնից, վատ ախորժակից և այն բանից, որ ամեն ինչ անում են չուզենալով. այդ ամենը ընկճախտի դասական աշխանիշներ են։ Չնայած ախտանիշներին՝ շատերը չեն ընդունել ընկճախտի առկայությունը, եթե այդ մասին նրանց ուղղակի հարցրել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել