Որոշ ժամանակ փոքր ու միջին բիզնեսին ոչ ոք չի անհանգստացնիArmnewsTV.am-ը գրում է.

Կառավարության շենքի ներսում գործադիրի նիստն է, դրսում տոնավաճառների աշխատողները` բողոքի ակցիայով: Պահանջը նույնն է`անվավեր ճանաչել հոկտեմբերի 1-ից Շրջանառության հարկի մասին նոր օրենքը, որով փոքր ու միջին բիզնեսը, պետք է հաշիվ-ապրանքագրերով աշխատի: Առևտրականները պնդում են, որ ի վիճակի չեն յուրաքանչյուր ապրանքի համար հաշիվ ապրանքագիր ներկայացնել, սակայն կողմ են, որ ՓՄՁ-ի համար Շրջանառության հարկի շեմը 3.5 տոկոսից իջնի 1 տոկոսի: Գյումրիում ցուցարար առեւտրականները` գործադուլ հայտարարած փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները, Շահումյան փողոցով վանկարկումներով շարժվել են դեպի Վարդանանց հրապարակ, այնտեղից դեպի մարզպետարան: Առեւտրականներին դիմավորել է մարզպետի աշխատակազմի ղեկավարը: Ցուցարարների մի մասի հետ պաշտոնյան բանակցություններ էր վարում, բողոքի ակցիայի մյուս մասնակիցները ցանկանում էին փակել փողոցը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մասնակիցներին խնդրեց կազմել մոտ 2 տասնյակի հասնող խումբ եւ բարձրանալ իր աշխատասենյակ: Ցուցարարների մի մասը որոշեց համաձայնել մազպետի առաջարկին: Մարզպետի հետ հանդիպումից հետո առեւտրականները շարժվեցին դեպի Հանրապետական կուսակցության «Գյումրի 2» տարածքային կազմակերպության գրասենյակ: Պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց վաճառականների հարցերին: ԱԺ միջանցքում ՀՀԿ խմբակցության ղեկավարը լրագրողներին հորդորել է ճիշտ հասկանալ օրենքի դրույթները: Ո՞վ է ասում, որ օրենքը ծաղիկ, վարունգ ու լոլիկ վաճառողներին է վերաբերում: Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ բողոքի ակցիաների մասնակիցների մեծ մասը օրենքին ծանոթ չէ: ՀՀԿ խմբակցության ղեկավարը ցույց տվեց վարչապետի հանձնարարությունը, Ֆինանսների նախարարի հրամանը: Այդ փաստաթղթերով արձանագրվում է, որ պետք է ձեռընպահ մնալ ստուգումներից: Շրջանառության հարկի մասին օրենքը ոչ կկասեցվի, ոչ էլ կհետաձգվի: ՀՀԿ խմբակցության ղեկավարը համոզված է` խոշոր բիզնեսն է ակցիայի հետևում և մանրերին նրանք չեն ասել, որ օրենքը իրենց չի վերաբերում: ԱԺ նախագահը լրագրողներին հավաստիացրել է, որ առաջիկա ամիսների ընթացքում, որևէ տուգանք կամ պարտադրանք չի լինի: Կառավարությունն էլ խոստացել է` 3-4 օրվա ընթացքում ուսումնասիրել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների առաջարկներն ու նրանց պատասխան տալ:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել