Tert.am-ը գրում է․

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ. զեկույցից գոհ է, չնայած, ըստ նրա, 100 տոկոսանոց զեկույց չէ: Զեկույցի քննարկմանը Փաշինյանը նշեց, թե ամեն դեպքում զեկույցը նկարագրում է երկրում մարդու իրավունքների բնագավառում տիրող իրավիճակը:

Նա մասնավորապես անդրադարձավ լրագրողերի դեմ բռնություններին, երբ օրեր առաջ ԱԺ անվտանգության ղեկավարի կողմից ոտնձգության էր իրականացվել լրագրողի նկատմամբ և գործ չէր հարուցվել։

«Կխնդրեի հարցը շարունակել պահել ուշադրության կենտրոնում»,-ասաց նա և հենց զեկույցից մեջբերում արեց, որ անպատժելիության փոքր և մեծ օրինակներ չեն լինում:

Փաշինյանը նաև անդրադարձավ զեկույցում տեղ գտած՝ բուհերում ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու մասին տեղեկությանը, երբ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտած խմբի պարագլուխ հանդիսացող երիտասարդը ոչ միայն քրեական պատասխանատվության չենթարկվեց, այլ պետական նշանակության խրախուսում ստացավ՝ նշանակվելով պրոռեկտոր: «Ավելի մեծ մասշտաբի հանցագործի դարձրին Սյունիքի մարզպետ, մի հատ էլ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում տվեցին»,-ասաց նա և հավելեց, որ առանց հոգնելու պետք է այս երևույթների դեմ պայքարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել