GalaTV.am-ը գրում է․

Տեղեկանքն ամփոփում է 2014 թ.  հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության Բանակում տեղի ունեցած միջադեպերի արդյունքում մահացության դեպքերը:

Այսպես, 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության Բանակում 36 միջադեպի հետեւանքով մահացել է 38 զինծառայող: 2013թ-ի նույն ժամանակահատվածում զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 25 հոգի: Այսինքն` այս տարի մահացության դեպքերն ավելացել են 13-ով:

Նշված ժամանակահատվածում գրանցված  մահացության 38 դեպքերից  20-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի  հետ վարվելու կանոնների խախտման/,  3-ը՝  մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման,1-ը՝ զենքի  հետ վարվելու կանոնների խախտման,1-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման) պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել