Lurer.com-ը գրում է․

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Անդերլեխտի» (3:0) նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք կատարյալ խաղ անցկացրինք: Այն շատ լավ սկսվեց՝ արագ գոլից: Իսկ հետո մենք արդեն վերահսկում էինք խաղը, չեմ ասի՝ 100 տոկոսով, բայց 80 տոկոսով: Շատ գոլային պահեր ունեինք, որոնցից շատերը, ցավոք, չկարողացանք օգտագործել: Երբեմն ֆուտբոլում նման բաներ պատահում են, բայց այսօր ամեն ինչ հիանալի էր: Այժմ կարող ենք վայելել այս արդյունքը»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել