Տխուր է, բայց կանանց մեծմասնությունը բարդութավորված է իրենց մարմնի հարցում, սակայն դա նրանից է, որ նրանք իրականում չեն տիրապետում այն ողջ տեղեկատվությանը, թե տղամարդիկ ամենից շատ մարմնի որ մասեն են գնահատում։ Այո՛, ճիշտ է, որ տղամարդիկ առաջին հերթին զուգընկերուհի են փնտրում՝ հիմնվելով մակերեսային գանահատականի վրա, որը վերաբերում է միայան արտաքին գրավչությանը։ Սակայն անգամ այս գնահատման համակարգում, կան բաներ, որոնց վրա նրանք առաջին հերթին են ուշադրություն դարձնում, իսկ կան բաներ, որոնք միայն վերջում են գնահատվում։
Պատմականորեն այնպես է դասավորվել, որ բարակ իրանը, լայն ազդրերը, ուռուցիկ շրթունքները և փայլուն մազերը ենթագիտակցաբար ընկալվում են, որպես կնոջ պտղաբերության նշաններ։ Սակայն մեր օրերում կա հանարավորություն ավելի առարակայական ուսումնասիրել այդ գնահատման բոլոր փուլերն ու այն նահատականները, որոնց ենթարկվում են կանայք՝ առաջին հանդիպման ժամանակ։ Շատերը վստահ են, որ տղամարդկանց ամենից շատ գրավում է կուրծքը, սակայն մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ միայն կրծքով չես կարող զուգընկերոջդ գրավել։
ՏՂամարդկանց կողմից ամենաշատ արժեվորվող կանացի մասերի ռեյթինգի մեջ մտել են բավականին տաօրինակ ու անսպասելի տարբերակներ և այդ ցուցակն էլ ձեզ կներկայացնենք ստորև։
10. Ոտքեր
Դժվար թե ձր մտքին առաջինը ոտքերը գան, եթե ձեզ խնդրեն թվարկել մարմնի ամենասեքսուալ մասերը։ Այնուամենայնիվ, շատ տղամարդիկ պատրաստ են անդադար զմայլվել կանացի գեղեցիկ ոտքերով, հատկապես, եթե այդ ոտքերը բարձրակրունկների վրա են, իսկ եղունգները ներկած են հաճելի ու կենդանի գույնով։ Ցանկալի է նաև, որ թաթերը լինեն փոքր և բարակ։ Նման համադրությունը կանացի ոտքերը էականորեն փոքր են դարձնում վիզուալ առումով՝ համեմատած տղամարդկանց ոտքերի համեմատ, ինչը և գրավում է տղամարդկանց ուշադրությունը։
9. Մեջք
Որքան էլ տարօրինակ թվա, մեջքը ամենաքիչ հավանական տարբերակներից է, որ կանայք կանվանեն մարմնի սեքսուալ մաս։ Սակայն կանայք սխալվում են։ Դրա համար էլ սեքսուալ գովազդների ժամանակ այդքան հաճախ տեսնում ենք մերկ մեջքեր, կամ էլ խորը բացվածքով երեկոյան զգեստներ, որոնք կարող են խելքահան անել ցանկացած տղամարդու։ Ի դեպ, հավելյալ սեքսուալություն արող է հաորդել գոտակտեղի, կամ էլ թիակի շրջանում աված դաջվածքը։
8. Փոր
Բոլոր տղամարդկանց դուր են գալիս ձգված կանայքի ու փարը մարմնի հենց այն մասերից է, որը չի կարելի անուշադրության մատնել։ Գրեթե ցանկացած նմանօրինակ հարցումում, կանացի փորը առաջնային հորիզոնականներ է զբաղեցրել։ Հարցվածների կարծիքով, հաչելի է տեսնել ձգված, բայց կլորավունություններից ոչ զուրկ փոր։ Այլ կերպ ասած, կանացիության բաժինը երբեք չի խանգարի, ուստի պետք էլ չէ լրիվ չորացնել ձեր մարմինը։
7. Մազեր
Կնոջ մազերը հաճախ խորհրդանշում են այն տարբերությունը, որ կա կանանց ու տղամարդկանց միջև, ուստի զարմանալի չէ, որ դրանք համարվում են կնոջ մարմնի ամենասեքսուալ մասերից մեկը։ Ոմանք սիրում են սևահերների, ոմանք շիկահերների, բայց տղամարդկանց մեծամասնությունը սիրում է երկար մազեր՝ անկախ դրանց գույնից։ Իհարկե, գտնվում են էքստրեմալներ, ովքեր սիրում են կարճ մազերով կանանց, բայց դա ավելի շուտ բացառություն է, քան օրինաչափություն։
6. Ազդրեր
Չկա ավելի սեքսուալ բան, քան ազդրերը շարժող աղջիկ, ով կարծես ասում է. «Ես գիտեմ, թե ինչպես շարժվեմ, որ դու խելքահան լինես»։ Համաձայն հարցումների, տղամարդիկ նախապատվություն են տալիս ավելի կլորավուն ազդրեր ունեցող կականց, այնպես որ մի ամաչեք և ցուցադրեք ձեր կազմվածքի այդ առավելությունը և ըմբոշխնեք արդյունքները։
5. Ժպիտ
Իրականում ժպիտն իրոք ուժգին զենք է։ Քչերը կարող են դիմակայել գեղեցիկ ժպիտով կնոջը։ Հարցված տղամարդիկ հայտնել են, որ կանանց ժպիտը իրենց վրա մեծ ազդեցություն է ունենում, քանի որ թույլ է տլիս հասկանալ, որ կինն իրենց կողքը երջանիկ է զգում ու սիրված, իսկ դա, ինչպես հայտնի է, տղամարդկանց ամենասիրված բանն է։
4. Շրթունքներ
Լի ծրթունքները միշտ կարող են գրավել տղամարդկանց ուշադրությունը, բայց պետք չէ չափն անցնել՝ վառ ու մուգ գույն շրթներկ կիրառելիս, որովհետև արդյունքում դա կարող է շեղել ձեր ընդհանուր գեղեցկությունը գնահատելուց։
3. Կուրծք
Ահա և հասանք մարմնի ամենագրավիչ մասերին։ Խորը դեկոլտեն կարող է ստիպել տղամարդուն ծախսել կնոջ վրա շատ ավելի շատ, քան նա պլանավորել էր։ Այնպես է ստացվել, որ մեծ կուրծք ունեցող կանանց մեծամասնությունը սիրում է ի ցույց դնել իրենց կուրծքը և դժվար թե շրջապատող տղամարդիկ դժգո լինեն դրանից։ Սակայն եթե բնությունը ձեզ փարթամ կուրծք չի տվել, էլի հոգ չէ՝ տղամրդիկ միևնույն է սիրում են կուրծք՝ մեծ թե փոքր։
2. Հետույք
Գեղեցիկ հետոյքը լրիվ կոմպենսացնում է փարթամ կրծքերի բացակայությունը։ Հաճախ, սա անձնական նախասիրությունների հարց է տղամարդկանց մոտ. ոմանք գերադասում են մեծ կրծքեր, ոմանք էլ՝ մեծ հետույք։ Համաձայն հարցումների՝ այս հարցում տղամարդկանց նախասիրություններն այնքան տարբեր են, որ յուրաքանչյուր կին կարող է գտնե հենց այնպիսի տղամարդու, ով կգնահատի հենց իր կազմվածքը։
1. Աչքեր
Տղամարդիկ սիրում են զարմացնել… այս հարցման արդյունքում պարզվել է, որ հարցված տղամարդկանց կարծքիով, կնոջ մարմնի ամենասեքսուալ մասը նրա աչքերն են, իսկ ավելի ճիշտ՝ սեքսուալ հայացք նետելու ունակությունը։