Հարց Մենչին, ակնկալում եմ պատասխան:
Ընտրել եք մի քանի հոգի ու անտեսում եք երիտասարդ դերասաններին:
Գլենդել Լայֆի թեման շատ է խոսվել, ես էլ բոլոր բացասական կարծիքների հետ էրկու ձեռով կողմ եմ, դրականներին էլ քարկոծում եմ: Դրա համար հիմա ուզում եմ խոսել Արմեն Պետրոսյանի՝ Մենչի նոր հարցազրույցից:
Իմ համար գնում էի նյուզերով, մեկ էլ տենամ Արմեն Պետրոսյանի (Մենչ) «բացառիկ» հարցազրույցը: Դե Հայաստանում ով հարցազրույց ա տալի, անունը դնում ա բացառիկ չէ՞:
Մի խոսքով, բացեցի Մենչի բացառիկ հարցազրույցը: Նա խոսում է իրա հաղորդումների պռոյեկտների մասին: Խոսում է իր մի հաղորդման ու մյուս հաղորդման տարբերությունների մասին, բացատրում է, թե «Երև1»-ը ինչո՞վ է տարբերվում «Արի պայմանավորվենքից» և այլն և այլն:
Մենչ ջան, ասենք մեծ հաշվով մեր ՀԱՂՈԴՈՒՄԻՆ չի, թե քո հաղորդումները՝ հներն ու նորերը իրարից ինչով են տարբերվում էլի: Ես մտածում եմ, որ էտքան բացառիկ ու գեղավարի փիառվելու տեղը կարելիա էտ հաղորդումը ներկայացնել մեզ ու մենք էլ կորոշենք, թե ինչով են իրարից տարբերվում ու առհասարակ ո՞րն ա ավելի լավը:
Իսկ հիմա ամենակարևորն էլ ասեմ, արա ուժե ես չեմ հասկանում, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՐԱՍԱՆ ՉԿԱ՞:Հարցս ուղղում եմ Մենչին ու խնդրում եմ պատասխան ստանալ, քանի որ ես էլ մի մարդ եմ ով նայում է հաղորդումներ: Մենչ ջան պատասխանի հարցիս, դուք ի՞նչ սկզբունքով եք ձեր հաղորդման դերասաններին ընտրու՞մ: Քծնելու կարողությու՞նը, հարուստ բարեկամի առկայությու՞նը թե՞ ոլորտի հետ բացարձակ կապ չունենալու փաստի առկայությունը հաշվի առնելով: Մենչ ջան Հայաստանում դերասան չկա՞, որ երգիչ երգչուհիներին եք հավաքում իրար գլխի: Ինչի ՞ եմ էս հարցը տալիս, որովհետև Մենչ ջանը հարցազրույցի ժամանակ նշել էր իր նոր պռոյեկտի թիմի անդամների անունները,:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=315229158677936&set=a.267516873449165.1073741828.100005725636591&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել