Newmag.am-ը գրում է․

1. Երկու րոպե անգործություն  
Միակ բանը, ինչ պետք է անել առաջիկա 2 րոպեում՝ ՈՉԻՆՉ: Հարմար տեղավորվեք աթոռին, նայեք էկրանին ու լսեք ալիքների ձայնը` Donothingfor2minutes.com -ով: Որքան էլ դժվար լինի, փորձեք այդ ընթացքում չդիպչել ստեղնաշարին կամ մկնիկին:

2. Հանգստություն 
Calm.com-ը նույնպես ուղեղն ու նյարդերը հանգստացնելու համար է: Պետք է ընտրել 2-ից 20 րոպե տևողությամբ մեդիտացիաներից մեկը: Ամեն ինչ կախված է հոգնածության աստիճանից: Կարող եք ընտրել մեղմ ալիքների, դաշտում հովիկի կամ ջրվեժի ձայնը: Կայքն ունի նաև անվճար հավելված iPhone-ի համար:

3. Աղմկոտ 
SimplyNoise.com-ն օգտագործում է սպիտակ, վարդագույն և շագանակագույն ձայներ: Սպիտակ և վարդագույն ձայները խորհուրդ է տրվում լսել աշխատավայրում` դրանք կենտրոնացնում ու աշխատանքն ավելի արդյունավետ են դարձնում: Սպիտակ ձայնի հաճախականությունը կօգնի ինչ-որ բան սովորելու գործում: Վարդագույն աղմուկը միահյուսում է բարձր ու ցածր հաճախականությունները, որոնք կօգնեն ազատվել սթրեսից:

4. Անձրևոտ 
SimplyRain պատկանում է SimplyNoise կայքին և նվագում է անձևրի ձայնը: Այստեղ գունավոր սանդղակների օգնությամբ կարող եք կառավարել անձրևն ու ընտրել այն ձայնը, որն ավելի հաճելի կլինի: Կապույտ սանդղակը կարգավորում է անձրևի ինտենսիվությունը: Կարելի է նաև կայծակի ձայն ավելացել: SimplyNoise-ին և SimplyRain-ը ունեն նաև բջջային հավելվածներ:

5. Կայծակ
Rainy Mood–ից կարելի է վայելել կայծակնային անձրևի ձայնը: Կայքն ունի նաև վճարովի հավելվածներ iOS և Android համակարգերի համար: Հավելվածներում հնարավոր է առանձին կարգավորել անձրևի և կայծակի ձայնը, կարելի է նաև երգ ավելացնել երաժշտադարանից:

6. Սրճարան համակարգչում
Սիրում եք առավոտյան ժամերին սրճարանում մեկ բաժակ սուրճ ըմպել, բայց չունեք ժամանակ, Coffitivity.com կայքը թույլ կտա այդ մթնոլորտը ստանալ գրասենյակում: Սրճարանային աղմուկ, խոսացող հաճախորդներ, մատուցողներ, սպասք ու տեղաշարժվող աթոռների ձայնը ձեզ կտեղափոխեն աշխատանքային սենյակից սրճարան: Կայքն ունի iOS և Android անվճար հավելվածներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել