«Կանեմ ամեն բան, որպեսզի որդիս կայանա երգարվեստի ասպարեզում». Նարինե ՄկրտումյանLife.panorama.am-ը գրում է.

Նախկին «Չորս տարբերակ» խմբի անդամ, երգչուհի Նարինե Մկրտումյանն այժմ այնպիսի փուլում է, որ չգիտի՝ ինչ երգի. այն երգերը, որոնք ինքն է ուզում կատարել, հիմնականում պահանջարկ չունեն: Թեև նա ունի երկու նոր գործ, որոնցից մեկը գրվել է հենց կոմերցիոն նպատակով: Նարինեն Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ այն 6/8 ոճի պարային երգ է, որը պատմում է մի աղջկա մասին, ով հարսանիքի ժամանակ բռնում է հարսի նետած ծաղկեփունջը, բայց ոչ մի կերպ չի կարողանում գտնել իր երկրորդ կեսին: Իսկ մյուս երգի մասին երգչուհին մեզ ավելի վաղ հայտնել էր. այն հունական ոճի ստեղծագործություն է, կոչվում է «Կյանքս կերել ես»:

«Ունեմ նաև զուգերգով հանդես գալու առաջարկ սկսնակ երգիչ Ավո Ադամյանի կողմից, բայց, կարծում եմ, արդեն ունեմ դուետներ, և երրորդով ներկայանալն  իմաստ չունի»,-մեզ հետ զրույցում նշեց Նարինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել