1412191831197_wps_23_Real_Madrid_s_Portuguese_1in.am-ը գրում է․

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի փորձագետ Օլիվեր Անդուխարը կարծում է, որ երեկ կայացած «Լուդոգորեց» – «Ռեալ» խաղում դաշտի տերերի դարպասին նշանակված 11մ հարվածը մրցավարի սխալն էր: Նրա խոսքերով՝ «հպումն այդքան կոպիտ չէր 11մ հարվածի նշանակման համար»:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ընկավ մրցակցի՝ Կոզմին Մոցիի, հետ թեթև բախումից հետո, որից հետո դաշտի տերերի դարպասին նշանակվեց երկրորդ 11մ հարվածը: Ռոնալդուն այդ անգամ չվրիպեց (չէր իրացրել առաջին 11 մետրանոցը):

AS-ի փորձագետ Ուրիսար Ասպիտարտեն ևս կարծում է, որ 23-րդ րոպեին չպետք է նշանակվեր 11 մետրանոց հարված: Նա ևս քննադատել է մրցավարների գործողություններն այդ խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել