Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ Լամբադա կամրջի հարևանությամբ, թիվ 5 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևան քաղաքի Գրիբոյեդովի 11 շենքի բնակիչ, 65-ամյա Սլավա Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 11 ԼՏ 333 համարանիշի և Սևակ Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 34 ՕA 443 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր դադարեցրել են մեքենաների գազի արտահոսքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Ստեփանավան քաղաքի բնակիչ Արարատ Ջաղինյանի անվամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել