d7d7aaf6d2eda38215c970a72eacb980_fitted_690x4401in.am-ը գրում է․

Ջորջ Քլունիի ու Ամալ Ալամուդինի հարսանեկան լուսանկարները վաճառվել են աճուրդում բարեգործական նպատակներով, հայտնում է cosmo.ru-ն:

Հայտնիների էքսքլյուզիվ լուսանկարների վաճառքը հազվադեպ երևույթ չէ: Շատ պարբերականներ պատրաստ են մեծ գումարներ վճարել աստղային երեխաների, նկարահանման հրապարակից գաղտնի կադրերի ու հարսանեկան լուսանկարների համար:

Նորապսակները բացառություն չէին, ու այն պարբերականը, որը կվճարեր ամենաբարձր գինը, կունենար նրանց լուսանկարները տպագրելու իրավունք:

Լուսանկարների վաճառքից գոյացած գումարները Քլունին ուղղել է այն բարեգործական նախագծերին, այդ թվում՝ Satellite Sentinel Project-ին, որոնցում ներգրավված է:

Ամերիկայում լուսանկարները առաջինը հրապարակելու իրավունք է ստացել People ամսագիրը, իսկ Եվրոպայում էքսքլյուզիվը բաժին է հասել Hello! ամսագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել