Tert.am-ը գրում է․
Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, վկայում է այն մասին, որ բռնությունն աճում է, և պետք է ուժերը կենտրոնացնել և ուժեղ լինել բռնության այդ ալիքին դիմակայելու համար։ Այս մասին այսօր ասել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Աշխարհահռչակ շանսոնյեն մամուլի ասուլիս է տվել Մոսկվայում «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հոկտեմբերի 3-ին կայանալիք համերգին ընդառաջ: Համերգը տեղի կունենա Ազնավուրի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգային շրջագայության շրջանակներում:
Օրերս հայտնի լրագրող Ագնես Պուարյեն շանսոնյեին նվիրված հոդված էր հրապարակել Al Jazeera-ում «Ազնավուր. վերջին պոլիգլոտ մարդասերը» վերնագրով:
«90-ամյա շանսոնյեն ֆենոմեն է տարբեր առումներով: Նրա երկարակեցությունն, իհարկե, ապշեցուցիչ է, բայց նրա վարած կյանքը շատ ավելի տպավորիչ»,- գրում է հեղինակը:
Հեղինակը հիշեցնում է, որ մի քանի շաբաթ առաջ Ազնավուրը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությանը Սիրիայից և Իրաքից ընդունել հնարավորինս շատ քրիստոնյա փախստականների, որոնք փախչում են «Իսլամական պետության» հետապնդումներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



