IMG_0598-copy1in.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, այսօր ևս փոքր և միջին ձեռնարկությունների աշխատողները հավաքվել են կառավարության շենքի դիմաց և պահանջում են չեղյալ համարել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որով հարկը 3.5 տոկոսից դարձել է 1 տոկոս:

Այսօր, ի տարբերություն երեկվա ԱԺ-ի դիմացի ակցիայի, մասնակցում են մեծ թվով առևտրականներ Վաղարշ Աբրահամյանի ոսկու շուկայից: Այսօր բոլոր վաճառողները փակել են իրենց տաղավարները և գնացել կառավարության առաջ, իսկ Վաղարշ Աբրահամյանը որևէ կերպ չի կարողացել ընդդիմանալ աշխատողների ցանկությանը:

Այս պահին Վաղարշի ոսկու շուկայում միայն իրեն պատկանող տաղավարներն են աշխատում, որտեղ հիմնականում վաճառվում է իտալական ոսկի, որը հենց ինքն է ներկրում:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ակցիայի մասնակից վաճառողների տաղավարները շուկայի սեփականատերը հանել և դուրս էր նետել, բայց ավելի ուշ համաձայնության էին եկել և նորից շարունակել համագործակցությունը: Իսկ հաջորդ օրը Վաղարշ Աբրահամյանը ակցիայի մասնակից առևտրականներին բաժանել էր նրանց հետ պայմանագիրը խզելու մասին փաստաթուղթ, որը, սակայն, կնքված և ստորագրված չի եղել, ինչի համար էլ աշխատողները դուրս չեն եկել շուկայից: Բայց օրեր անց, ավելի կոնկերտ՝ երեկ, նա կրկին հետ է հավաքել պայմանագրերը՝ թերևս հասկանալով, որ այդպիսով կվնասի ոչ թե վաճառողներին, որոնք կարող են նաև այլ շուկաներում աշխատել, այլ հենց սեփական բիզնեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել