Orer.am-ը գրում է․

Գիտնականները՝ բարձրակրունկ կոշիկների վնասների մասին

Բրիտանական գիտնականները պարզել են, թե ինչ վնաս են հասցնում բարձրակրունկ կոշիկները նորաձեւության սիրահարների ոտքերին:

Ըստ Meddaily-ի, գիտնականները հարցում են անցկացրել կանանց շրջանում, ովքեր բարձրակրունկ կոշիկ են հագնում: 10 հարցվածից 9-ը խոստովանել է, որ նորաձեւ կոշիկը ցավագին զգացողություններ է առաջացնում: Ընդ որում, որպես կանոն, ցավն առաջանում է 1 ժամ 6 րոպե անց: Կանանց 20%-ը նշել է, որ իրենց ոտքերը սկսում են ցավել կոշիկները հագնելուց 10 րոպե անց: Կանանց մեկ երրորդն էլ բարձրակրունկ կոշիկ է հագել նույնիսկ այն դեպքում, եթե դրանց չափսն իրենց հարմար չի եղել՝ բացատրելով, թե իրենց դուր է եկել կոշիկի արտաքին տեսքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել