«Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցել է խնայողության ռեժիմի: «Ժողովուրդ»-ին ՀՀ կառավարությունից լուրեր հասան, որ նա բյուջետային մեծ ծախսերից խուսափելու նպատակով առաջարկել է միավորել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու առողջապահության նախարարությունը: Ինչպես նաև՝ ՀՀ մշակույթի նախարարությունը միացնել ՀՀ սփյուրքի նախարարությանը: 

Այս քայլով ՀՀ ֆինանսների «սուպերնախարարը» ցանկանում է կրճատել ծախսերը՝ ըստ էության արտագաղթի համար նոր խթան ապահովելով:

Պատկերացրեք, թե այս նախարարությունների միավորման հետևանքով քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ կմնան:

ՀՀ առողջապահաության նախարար Արմեն Մուրադյանը, երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ գիտի այս մասին, ասաց, թե տեղյակ չէ և չի ցանկանում կանխատեսում անել իր և նախարարության ապագայի վերաբերյալ»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել