Araratnews.am-ը գրում է․
Այսօր Ազգային Ժողովի նիստին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հարց հնչեցրեց կապված առևտրականների բողոքի հետ:
«Բոլորդ գիտեք, որ Գյումրիում ճանապարհները փակել են առևտրականները և նրանք դեմ են «Շրջանառության մասին հարկ» օրենքին, ցույցեր են կազմակերպել: Այսօր ես եղել եմ Գյումրիում և ինձ ասեցին, որ իրենք վրդովված են, Երևանից Կառավարությունից ներկայցուցիչ են պահանջում, որ ներկայանան Գյումրի ու իրենց հուզող հարցերը բարձրացնեն: Այսօր ես անձամբ եղել եմ Գյումրիում և իրենց բարձրացրած խնդիրները լսել եմ և ասում եմ, որ կիսում եմ իրենց դժգոհությունները օրենքի հետ կապված, որն այսօրվանից ուժի մեջ է մտել: Հիմա այս հարցի հետ կապված փոփոխություն լինելու է»,-հարց ուղղեց Մարտուն Գրիգորյանը:
Ի պատասխան ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ Կառավարությունն իր քայլերը ուղղում է ՓՄՁ-ների նպաստավոր պայմանների ձևավորմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



