Tert.am-ը գրում է․
Մի քաղաքացի արդեն բավական երկար ժամանակ հեռախոսազանգերով ու նամակներով անհատ անհանգստացնում է ինձ ու առաջարկում է Ձեր կառավարությանն իրեն աշխատանք տալ. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անհրաժեշտություն համարեց ներկայացրել նույնիսկ այդ անձի կենսագրությունն ու ասաց, որ այն հարուստ ու բուռն է եղել, անհատը երեք անգամ պատժամիջոցների է դատապարտվել տարբեր հանցանքների համար, բոլորովին վերջերս մարդ է սպանել, կին է ծեծել: «Քաղաքացու անունը Սուրիկ է, ով 7 միլիոն դոլար քյաշ փող ունի, մի լավ գործ տաք նրան` նախարար, փոխնախարար, ծայրահեղ դեպքում մարզպետի պաշտոն»,-առաջարկեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց հարցը հստակեցնել և այդ դեպքում կպատասխանի:
Փաշինյանն հավելեց, որ նման կենսագրություն ունեցող Սուրիկ Խաչատրյանին նախորդ շաբաթ նշանակել են Սյունիքի մարզպետ: «Մտածեցի` այսպիսի կենսագրությամբ մարդիկ կարող են հավակնել ձեր կառավարությունում պաշտոններ ստանալու»,-ասաց նա:
Հովիկ Աբրահամյանն էլ կրկին խնդրեց հստակեցնել` նշելով, որ ինքը հարցի կոնկրետ պատասխանից չի խուսափում:
Փաշինյանը փորձեց հստակեցնել, թե քանի որ կառավարությունը որդեգրել է քաղաքականություն՝ կրկնահանցագործներին բարձր պաշտոններ տալով՝ նրանց ուղղելու հնարավորություն ընձեռել: «Երեք անգամ դատված մարդը ձեր բարձրաշխարհիկ կառավարության հետ շփման արդյունքում ներկայացրել է գիտական աշխատանք և ստացել պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան 2014 թ-ին»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



