Tert.am-ը գրում է․
Հաշվի առնելով հանրային լայն հնչեղություն ունեցող հարցի կարևորությունը, ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ու ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցումը՝ ՀՀ կառավարությունը ներկայացրել է հետևյալ պատասխանը։
Հիշեցնենք, որ ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցություններ ավելի վաղ 12 պահանջներ էիններկայացրել ՀՀ կառավարությանը։
«Հարգելի պարոնայք.
Ձեր՝ ՀՀ կառավարությանն ուղղված ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը, ի գոհունակություն գործադիր իշխանության, ևս մեկ անգամ վկայում է որ Ազգային ժողովի ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները ուշադիր կերպով հետևում են կառավարության ծրագրի կատարման ընթացքին ու, թեև տարօրինակ ձևաչափով, այնուամենայնիվ ցանկանում են իրենց ակտիվ մասնակցությունը բերել կառավարության կողմից հանրային օրակարգ բերված հարցերի քննարկմանը և լուծմանը:
Մասնավորապես, հայտարարությունում նշված հարցերի.
- մի մասը Կառավարությունն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել է հունիսին,
- մի մասը վերցված է Կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջինժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ,
Վերոնշյալ հայտարարության մնացած դրութներն էլ կամ առաջարկում են պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ բազմիցս քննարկվել են և հակասում են միջազգային իրավական ստանդարտներին, կամ դուրս են գործող սահմանադրական շրջանակներից, և այլն:
Թեև հանրային քաղաքական օրակարգին գաղափարական հստակ հենք չունեցող բարի ցանկությունների և անիրատեսական ու կատեգորիկ պահանջների անկանոն միահյուսման միջոցով մասնակցության ձևը միշտ էլ նվազ արդյունավետ է քան ընդդիմադիր, սակայն գործընկերային հարաբերություններով հանրությանը հուզող հարցերի մշակմանը ձեռնամուխ լինելը, մենք այնուամենայնիվ ողջունում ենք ԱԺ ընդդիմադիր և նտրանքային խմբակցությունների առավել առարկայական հետաքրքրությունը կառավարության գործունեության կոնկրետ ոլորտների նկատմամբ: Քանի որ նշված փաստաթղթի ծրագրային բաղադրիչի բացակայությունն անիմաստ է դարձնում հայտարարության՝ որպես միասնական քաղաքական փաստաթղթի անդրադառնալը, ստորև ուղղակի շարադրված են հայտարարության կետերի առնչությունները ՀՀ կառավարության ծրագրին և որդեգրած քաղաքականությանը:
1. Հանել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել ժողովրդին, ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 ապրիլի 2-ի որոշումը, նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ և կամավոր կուտակային բաղադրիչը ներդնելու սկզբունքով:
Առաջարկի առաջին մասի հետ կապված հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշման 7-րդ կետով համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը, իրենց իրավասությունների շրջանակներում, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված օրենքների և նորմատիվ իրավական ակտերի կարգավորումները համապատասխանեցնել այդ որոշման պահանջներին:
2014 թվականի հունիսի 21-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-67-Ն օրենքով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ: Դրա հետ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից և ամբողջովին համապատասխանում է Սահմանադրական դատարանի որոշմանը, ավելին, քայլ է արված համակարգն աստիճանաբար ներդրման միջոցով մեղմել տարբեր խավերի մոտ նոր համակարգին անցման խնդիրները:
Ինչ վերաբերում է առաջարկի` կենսաթոշակային կուտակային բաղադրիչը միայն կամավոր սկզբունքով և հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ սահմանելուն, ապա տեղեկացնենք, որ խնդիրը բազմիցս քննարկվել է թե՚ կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթի մշակման փուլում, թե՚ դրանից հետո: Ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, կամավոր սկզբունքով կենսաթոշակային կուտակումների միջոցով հնարավոր չէ ապահովել բնակչության մեծ մասի ընդգրկումը համակարգում, ինչն էլ նշանակում է, որ միայն կամավորության սկզբունքով գործող կուտակային համակարգի դեպքում բնակչության կենսաթոշակային խնդիրը կմնա չլուծված՝ միաժամանակ էապես ավելացնելով բեռը պետական բյուջեի վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



