Aysor.am-ը գրում է․

Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն և դրա նպատակը ոչ միայն բալանս պահպանելն է, այլև թույլ չտալը, որ Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտների դաշտի վերածվի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: 

Անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցին, Ս. Մինսայանը նկատեց, որ 2015-ի հունվարի 2-ից միության անդամ դառնալը բավականին իրատեսական է թվում.

«Կարծում եմ` այդ ամբողջ ինտրիգը մոտենում է ավարտին»:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ՄՄ երկրների հետ ցամաքային ընդհանուր սահման չունենալը տնտեսական առումով կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Նա կարևորեց նաև միությանն անդամակցելու քաղաքական ու ռազմավարական շահերը:

«Տնտեսականի մասով էլ կարող եմ ասել, որ շուրջ 1000 միավոր ապրանքների մաքսազերծման առումով բացառություններ կլինեն: Բացի այդ՝ պետք չէ մոռանալ նաև էներգակիրների մատակարարման մասին»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով այն քննարկումներին, թե ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև կարող է մաքսակետ լինել, քաղաքագետն ասաց, որ չի կիսում եղած մտահոգությունը.

«Դա անդամակցության ամենաձևական կետն է»,- ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել