Hetq.am-ը գրում է․
ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժատռանգությունը» հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ ստորեւ:
Խորհրդարանական ընդդիմադիր երեք ուժերը հոկտեմբերի 10-ին նշանակած համապետական հանրահավաքին ընդառաջ հանրահավաքներ են անցկացնում նաեւ հանրապետության մի շարք քաղաքներում։
Համապատասխան իրազեկումներն ի գիտություն են ընդունել բոլոր ութ քաղաքապետարանները, բացի Արարատի քաղաքապետից։ Վերջինս նախ օրենքով սահմանված կարգով չի պատասխանել հանրահավաքի իրազեկման հայտ ներկայացնողներին, իսկ մերժումը պատճառաբանել է օրենքով չնախատեսված հիմքերով։ Արարատի քաղաքապետարանում, իրազեկված միջոցառումների համար նախատեսված՝ օրենքով սահմանված տեղում հոկտեմբերի 3-ի համար չի եղել փակցված որեւէ այլ հայտ՝ ո՛չ հանրահավաքի իրազեկման փաստաթղթերը ներկայացնելու օրը, ո՛չ էլ անգամ հետագա օրերին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



