Tert.am-ը գրում է․

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնց դեմ պայքարում են տոնավաճառի աշխատողները, դեմ են արտահայտվում նաև ոչ իշխանական խմբակցությունները:

«Այս խնդիրը քննարկվել է, բազմաթիվ խմբակցություններ կողմ են քվեարկել, հունիսի 20-ին կողմ է քվեարկել նաև ամենամեծ միտինգավոր կուսակցությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ նկատի ունենալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:

Հարցին, թե հիմա ինչ է փոխվել, որ ժամանակին կողմ քվեարկած խմբակցությունները դեմ են արտահայտվում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ այդ հարցը պետք է նրանց ուղղել. «Մեր խնդիրն է հարթակ ստեղծել, որ քաղաքական գործիչները քննարկեն, և այդ հարթակը կա, ու այսօր կնստեն քննարկելու։ Ի վերջո, պետք է խնդիրը լուծում ստանա, այնպիսին պետք է լինի լուծումը, որ բյուջեն չտուժի, և մեր պետությունն ու ժողովուրդը չտուժեն»,- ասաց նա:

Ըստ Շարմազանովի` ամեն ինչ պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ օրենսդրական մակարդակի վրա: «Մի քիչ էլ դժվար է իշխանության համար, քանի որ շատ քաղաքական կուսակցություններ ամիսը մեկ կարծիք են փոխում, ամսի 20-ին կողմ էին քվեարկել, հիմա մի քանի ամիս անց ասում են` դեմ ենք: Բա ո՞րն է երաշխիքը, որ այսօր ընդունեցին, վաղը չեն դժգոհի, մանկապարտեզ չէ: Դրա համար ավելի լավ է նստել քննարկել, երաշխիք չկա, որ ծափահարություններով կողմ են քվեարկել, ասում էին` շատ ավ է, որ 3.5%-1% են իջեցնում, ստվերը կրճատվում է, և մարդը օգուտ է տալիս, ու բյուջեն էլ կլցվի, հիմա հակառակն են պնդում: ԲՀԿ-ից, որ պայքարում են, իրենք կողմ են քվեարկել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել