Բոլոր ժամանակների ամենահայտնի եւ տաղանդավոր երաժիշտներից մեկը` Ֆրեդի Մերկուրին, այսօր` սեպտեմբերի 5-ին, կդառնար 66 տարեկան: Նա մահացել է ՁԻԱՀ-ից 1991 թվականի նոյեմբերի 24-ին Քենգսինգթոնում գտնվող իր տանը: 45-ամյա ռոք-լեգենդը մահից 24 ժամ առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` բացահայտելով իր հիվանդությունը:
Ֆրեդի Մերկուրին ազգությամբ իրանցի Ֆարոխ Բուլսարան է: Նա ծնվել է 1945 թվականին Զանզիբարում, մեծացել է Հնդկաստանում, իսկ 17 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա: Երաժշտի անուն-ազգանունը փոխել է 1970 թվականին, երբ կիթառահար Բրայան Մեյի եւ հարվածային գործիքներ նվագող Ռոջեր Թեյլորի հետ հիմնել են «Queen» ռոք-բենդը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=222881264508379&set=a.185108701618969.39040.100003595221133&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել