Yerkir.am-ը գրում է․
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում քառյակը նիստ է հրավիրել: Նիստի քննարկման հիմնական թեման շրջանառության հարկի մասին օրենքի հետ կապված ստեղծված իրավիճակն է, ըստ այդմ քառյակը պետք է որոշի իր անելիքները: Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, այդ թվում՝ նաեւ ՕԵԿ-ը, արտահերթ նիստ են հրավիրել՝ օրենքն ընտրանքային կարգով կիրառելու օրակարգով, սակայ ՀՀԿ պատգամավորները նիստին չներկայացան, և արտահերթ նիստը տապալվեց: Քառյակի նիստին ԲՀԿ-ից մասնակցում է Միքայել Մելքումյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը: Քառյակի նիստից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ որոշում է կայացվել , երբ հիմա սկսվի ԱԺ լիագումար նիստը, քառյակը կդիմի ՀՀ ԱԺ–ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ քաղաքական մեծամասնությանը, որպեսզի անհապաղ ԱԺ նախագահի մոտ հրավիրվի հրատապ խորհրդակցություն, քննարկում, կապված շրջանառության հարկի վերջին զարգացումների և լուծումներ գտնելու հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



