Tert.am-ը գրում է․
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գտնում է, որ 2015-ի հունվարի 2-ից Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալը դառնում է իրականություն: «Հայաստանի վերնախավի և զգալի հատվածի համար սպասողական վիճակը կվերանա: Այդ ամբողջ ինտրիգը մոտենում է իր ավարտին»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց նա:
Նա նշեց, որ չի կիսում այն մտահոգությունը, որ ԵՏՄ անդամակցության ամենագլխավոր կետը ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև մաքսակետն է, այլ գտնում է, որ դա ամենաձևական կետն է:
Քաղաքագետը դրական գնահատեց Հայաստանի վարած բալանսավորված քաղաքականությունը: «Այդ բալանսավորված քաղաքականության նպատակը ոչ միայն այդ բալանսը պահպանելն է, այլ թույլ չտալը, որ Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտների դաշտի վերածվի»,- ասաց նա և նկատեց, որ մի կողմից Հայաստանը շարունակում է լինել ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, մյուս կողմից էլ՝ Վրաստանի հետո երկրորդ հետխորհրդային երկիրն է, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահների ծրագրերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



