Այդ ինչպե՞ս է լինում, որ բնության գրկում, մենության մեջ՝ ուշ գիշերին կամ վաղ առավոտյան անկողնու մեջ, եկեղեցում՝ վառվող մոմերի առաջ, դու սրբազան երդումով ուխտ ես կնքում բարու ու լուսավորի հետ, մտովի պատերազմում ամեն արատավոր եւ վատ երեւույթի դեմ, իսկ հետո, գուցե ընդամենը մի քանի ժամ անց, առաջին իսկ առիթի դեպքում, ամենավախկոտ կամ ստոր ձեւով հրաժարվում ես այդ նույն մտքերից, սրբազան երդումներից ու ազնիվ մղումներից...
Այդ ինչպե՞ս է լինում...
Բայց գուցե նաեւ կան թեկուզ շատ քիչ, բայց եզակի մարդիկ, ընտրյալներ, հերոսներ, սրբեր...գուցե:
Հը՞, թե՞ չկան: Չգիտեմ, իսկ դու՞ք...
Գուցե այդպես էլ նախասահմանված է՞ ի սկզբանե, որ մարդս ամբողջ կյանքում իր մեջ պետք է մշտապես պայքարի բոլոր վեհ ու ազնիվ, չար ու անազնիվ ձգտումների շուրջ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/203719156425410
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել